Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Կիպրոսը խստորեն դատապարտում է Ադրբեջանի զինուժի կողմից հայ ռազմագերիներին մահապատժի ենթարկելը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Կիպրոսի արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտում է հայ ռազմագերիների մահապատիժը Ադրբեջանի զինված ուժերի կողմից, նշված է Կիպրոսի Հանրապետության ԱԳՆ հայտարարությունում:

«Եվս մեկ անգամ կոչ ենք անում անհապաղ ազատել բոլոր հայ ռազմագերիներին, ինչպես նաև մանրակրկիտ հետաքննություն իրականացնել՝ հանցագործներին պատասխանատվության ենթարկելու համար», – կիսելով Կիպրոսի ԱԳՆ հայտարարությունը, թվիթերյան իր էջում գրառել է Կիպրոսի ԱԳ նախարար Դեմետրիս Դեմետրիուն:

«Կիպրոսը խստորեն դատապարտում է բռնության նման գործողությունները և կոչ է անում մանրակրկիտ հետաքննություն իրականացնել՝ հանցագործներին պատասխանատվության ենթարկելու համար», – նշել է Դեմետրիուն:

Shocked & Appalled by the reports of the execution of unarmed Armenian prisoners by Azerbaijani forces | #Cyprus strongly condemns such acts of violence & calls for a thorough investigation to ensure perpetrators are held to account#CYMFApressrelease👇
🔗https://t.co/F4tQuSlWU0 pic.twitter.com/1o70tmOwaM

— Demetris Demetriou (@demetris_dem) October 4, 2022