Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Կիրովաբադի դեպքերի նմանությամբ. Ադրբեջանն այսօր Արցախում կրկնում է 1988-ի սցենարը. Տաթևիկ Հայրապետյան. «Ազգ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ադրբեջանագետ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Տաթեւիկ Հայրապետյանի կարծիքով՝ Ադրբեջանն օրեր առաջ Արցախում միտումնավոր էր որոշել ոչ թե ռազմական ագրեսիայի, այլ բնապահպանական սադրանքի դիմել: Ըստ նրա՝ դա արտաքին աշխարհի աչքերին թոզ փչելու միտում ունի՝ ցույց տալու համար, թե իրենք ռազմական ագրեսիայի կողմնակիցը չեն: Բայց, «Ազգ»ի հետ զրույցում շարունակում է ադրբեջանագետը, Ադրբեջանը տարբեր առիթներ է փնտրում իրավիճակը լարելու համար: Մանրամասնում է՝ այսօր, այսպես ասած, էկոլոգիական խնդիրը հրապարակ կբերեն, վաղը կասեն՝ կենցաղային հողի վրա ծեծկռտուք կամ, Աստված մի արասցե, սպանություն է տեղի ունեցել, ու այդպես շարունակ: «Ադրբեջանի նպատակը հստակ է՝ անել ամեն հնարավորն ու անհնարը, որ Արցախի հայությունը դուրս գա Արցախից, չապրի Արցախում, որովհետեւ եթե այնտեղ հայեր չապերն, ապա Ալիեւը կփորձի վերջնականապես հասնել իր նպատակին»,- ասում է նա:

Ադրբեջանագետ Հայրապետյանը հետաքրքրական զուգադիպություններ է նկատել նաեւ 1988-ի ու այսօրվա իրադարձությունների միջեւ: Նշում է՝ 1988-ին Կիրովաբադում՝ Գանձակում, տեղի ունեցած ջարդերից ընդամենը օրեր առաջ ադրբեջանական մամուլում մի հոդված էր տպագրվել այն մասին, թե իբր Շուշիում Երեւանի «Ալյումինի» գործարանի աշխատակիցների համար հանգստյան գոտի կառուցելու պատճառով ծառեր են հատվում. «Դրանից հետո Բաքվում ահագնացող հայկական տրամադրություններ առաջացան, ու իրենք Կիրովաբադում ջարդեր իրականացրին: Այս նույն սցենարն այժմ բառացիորեն նույն կերպով ցանկանում են կրկնել»:

Այդ ամենից հետո սակայն, շեշտում է նախկին պատգամավորը, իրավիճակը քննելով՝ այդպես էլ որեւէ հետեւություն չենք անում, դասեր չենք քաղում: Ինչ վերաբերում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ Արցախի հարցի, կարգավիճակի ու հարակից այլ հարցերի վերաբերյալ օրերս արած՝ հարցեր առաջացնող հայտարարություններին, ապա ըստ մեր զրուցակցի ՝թեեւ Նիկոլ Փաշինյանն ու օրվա իշխանությունը թե՛ 44-օրյա պատերազմի, թե՛ դրա հետեւանքների, թե՛ Արցախի հետագա կարգավիճակի մասով սխալներ թույլ տվել են ու շարունակում են թույլ տալ, բայց Ռուսաստանն էլ իր հերթին է որոշակի հարցերում թերանում: «Ռուսական կողմի գլխացավանքը ոչ թե այն է, որ Փաշինյանն իր նախընտրական ծրագրից հրաժարվել է, այլ այն, որ իրենք որոշակի բաներ (կապված ռուս խաղաղապահների մանդատի երկարացման կամ Արցախի կարգավիճակի հարցի ձգձգման հետ) չեն կարողանում Բաքվին պարտադրել»,- ավելացնում է մեր զրուցակիցը:

Փաշինյանն ու նրա քաղաքական թիմն Արցախի մասով բոլոր տեսակի հարցերը Ռուսաստան-Ադրբեջան տիրույթ են տեղափոխում: Իսկ դա, շեշտում է, չափազանց վտանգավոր է, քանի որ եթե մեր հարցերն առանց մեզ են լուծում, ապա, միանշանակ, դրանք ոչ թե հօգուտ, այլ ի հաշիվ մեզ են լուծելու:

Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում: