Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Կոլաժների տեղատարափ» Հայաստանի նկարիչների միությունում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

300-ից ավելի ինքնադիմանկարներ, գույների բազմազանություն, անվերջ թվացող կոլաժների աշխարհ․ նոյեմբերի 28-ին Հայաստանի նկարիչների միությունում բացվեց ՀՀ վաստակավոր նկարիչ, կոլաժների վարպետ Մարտիրոս Բադալյանի անհատական ցուցահանդեսը։

Ցուցահանդեսը կրում է «Իմ միջավայրը իմ ներկապնակն է» խորագիրը։ Բացման արարողությանը Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը ներկայացրեց նկարչի անհատական ցուցահանդեսի երկու ցուցասրահները․ «Առաջին ցուցասրահում կարող ենք ականատես լինել մտքերի, տարբեր իրավիճակների, զգացումների արտահայտչամիջոցները, իսկ արդեն երկրորդ հարկում ինքնադիմանկարների տեղատարափ է ուղղակի․ անասելի քանակություն, բայց ամեն մեկը յուրովի ու հետաքրքիր մի ապրում, որն ունեցել է հեղինակը»։

Հայաստանի ժողովրդական նկարիչ Հրանտ Թադևոսյանն էլ հավելեց, որ սա ոչ թե ուղղակի անհատական ցուցահանդես է, այլ բոլորի հոգու ու սրտի խոսքն է․ «Յուրաքանչյուր աշխատանքի դիմաց աշխատեք մի քիչ երկար կանգնել, նայեք և այդ երկխոսությունը ձեր և նկարի մեջ կկայանա» ։

Ցուցահանդեսում Մարտիրոս Բադալյանը ներկայացրել է, ոչ միայն նոր, այլ նաև նախկինում ցուցադրված աշխատանքներ։ Առաջին ցուցասրահում ներկայացված գործերը հիմնականում վերաբերում են պատերազմի, ահաբեկչության և երաժշտության թեմաներին։ Իսկ արդեն երկրորդ ցուցասրահում տարբեր իրերից ստեղծած ինքնադիմանկարներ են։

Ինքնադիմանկարերի վերաբերյալ նկարիչը մի պատմություն ունի․ «Քանի որ աղջիկս Արգենտինայում է ապրում, երկար ժամանակ չէի տեսել նրան։ Այն ժամանակ նամակ էինք գրում, կամ հազվադեպ զանգում։ Շատ էի կարոտել աղջկաս ու այդ մասին ոչ ոքի հետ չէի կիսվում։ Սկսեցի մտքումս ինձ հետ զրուցելով ու կիսվելով նկարել՝ ինձ օբյեկտ վերցնելով։ Կարծես աղջկաս հետ մտովի զրուցեի։ Այդպես ստեղծվեց ինքնադիմանկարների շարքը»։

Մարտիրոս Բադալյանի անհատական ցուցահանդեսը բաց կլինի մինչև դեկտեմբերի 4-ը։

Անահիտ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ