Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Կոնսոլիդացիան իրականացնում են ժողովրդին հաղթանակի մղելու համար». Ռոբերտ Քոչարյանը մասնակի իշխանափոխություն է առաջարկում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«Կոնսոլիդացիան իրականացնում են ժողովրդին հաղթանակի մղելու համար, կապիտուլյացիայի դեպքում կոնսոլիդացիայի կարիք չկա, կապիտուլյացիայի համար հակառակը՝ դեկոնսոլիդացիա է պետք»,- այսօր կայացած մամուլի ասուլիսում կարծիք հայտնեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն՝ արձագանքելով Վեհափառի նախաձեռնությամբ Հայաստանի եւ Արցախի նախագահների հանդիպումից հետո, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր Պետրոսյանի, Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցին, որում վերջինս առաջարկում էր աջակցել ՀՀ գործող իշխանությանը՝ իրավիճակից ելքերի եւ ծանր որոշումներ կայացնելու հարցում:

Ռոբերտ Քոչարյանը ստեղծված իրավիճակից դուրս գալու համար սեփական պատկերացումներն ունի. առաջին քայլը հանրային համախմբումն է. «Կոնսոլիդացիան աբստրակտ չի լինում, այն լինում է բարձր նպատակների համար։ Ի՞նչ մտքեր են հնչեցնում հիմա՝ միավորվենք, որ օգնենք ծանր որոշում կայացնելու համար։ Կոնսոլիդացիան իրականացնում են ժողովրդին հաղթանակի մղելու համար, կապիտուլյացիայի համար կոնսոլիդացիայի կարիք չկա, կապիտուլյացիայի համար հակառակը՝ դեկոնսոլիդացիա է պետք։ Այս պարզ ճշմարտություններն իրար խառնելը չգիտակցելո՞վ է արվում, թե՞ նպատակային։ Կապիտուլյացիան դեգրադացիա եւ անզորության զգացում է առաջացնում։ Սա է միգուցե պետք այն մարդկանց, որոնք կոչ են անում կոնսոլիդացվել կապիտուլյացիայի համար։ Խնդիրը լուծելու համար առաջին հերթին պետք է դրա պրոբլեմն ախտորոշես եւ չեզոքացնես այն։ Հիմա ասում են՝ միավորվենք պրոբլեմի շուրջ։ Մեր խնդիրը ո՞րն է՝ փրկել Հայաստա՞նը, թե՞ Հայաստանի պրոբլեմը։ Բժշկության մեջ եթե ուռուցք կա, հեռացնում են։ Եթե հանրային կոնսոլիդացիա ենք ուզում, դա պետք է ունենալ բարձր՝ դժվար հասանելի, ժողովրդից կամք պահանջող նպատակների համար»։

Ասվածի համատեքստում նա իշխանափոխությանն այլընտրանք չի տեսնում: Առաջարկ էլ ունի. «Դա խորհրդարանական երկրում կարող է լինել ամբողջական եւ մասնակի։ Օրինակ, եթե խորհրդարանը մեկ այլ վարչապետ է ընտրում, իրականում, դա մասնակի իշխանափոխություն է, քանի որ վերահսկիչ փաթեթը մնում է քաղաքական այդ թիմի մոտ։ Մենք չենք կարող բուժվել այն միջավայրում, որը մեզ հիվանդացրել է, այդ միջավայրը մենք պետք է փոխենք»:

Այլ մանրամասները՝ քիչ ուշ՝ տեսանյութում

Երկրորդ հորիզոնականում, Ռոբերտ Քոչարյանի համար, բանակն է: Ըստ երկրորդ նախագահի՝ պետք է լրջորեն զբաղվել բանակով. «Մենք երկու տարի է՝ լսում ենք ռեֆորմների մասին, վերջում ծնվեց 24 միլիոն դրամով բանակից ազատելու գաղափարը, ինչն ուղղակի քայքայիչ է բանակի համար»:

Այս համատեքստում անդրադառնալով վերջին իրադարձություններին՝ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի՝ Հայաստանի վրա հարձակմանը, Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ իր համար հասկանալի չէ այն կորուստների հարաբերակցությունը, որը մենք ունեցանք. «Այդպիսի հարաբերակցություն չպետք է ունենայինք, եթե զինվորը պաշտպանված լիներ: Ինձ համար հասկանալի չէ, թե ինչո՞ւ մենք երկու տարվա ընթացքում չենք կառուցել լուրջ բնագիծ Հայաստանի սահմաններում: Միայն հենակետեր, որի մի երկու-երեքը նորմալ կահավորել են, նկարել՝ ցույց տալու համար, մնացածն անմխիթար վիճակում են: Ինչո՞ւ մենք չենք կառուցել այնպիսի բնագիծ, որը լուրջ զսպող հանգամանք կլիներ հակառակորդի համար: Չկա բնագիծ, որը հնարավոր չէ ճեղքել, բայց բնագիծը նրա համար է, որ մեծ կորուստներ հասցնեն թշնամուն, ժամանակ շահեն: Ինձ համար ավելի քան երկու-երեք անգամ ավելի մեծ կորուստներ ունենալ պաշտպանության մեջ, նշանակում է մեկ բան՝ որեւէ դաս չենք քաղել 44-օրյա պատերազմից հետո: Երկու տարի անց ինչո՞ւ մենք չունենք հարվածային անօդաչու սարքեր: Հայտարարել ենք, որ փող ունենք, բայց զենք չենք կարողանում գնել: Մի հավատացեք, որ հնարավոր չէ զենք առնել: Մենք զենք գնում էինք եւ Ռուսաստանից, եւ Եվրոպայից, եւ Չինաստանից ու այլ տեղերից, սա խնդիր չէ: Գիտե՞ք՝ Ադրբեջանը պատերազմը սկսել է ոչ թե նրա համար, որ ինքը շատ ուժեղացել է, այլ սկսել է՝ լավ իմանալով, որ մենք ենք շատ թուլացել: Սա է եղել պատերազմը սկսելու հիմնական պատճառը»:

Այլ մանրամասները՝ քիչ ուշ՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ