Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Կոպիրկինին ներկայացրել են սեպտեմբերի 13-14-ը ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիայի հետևանքով սահմանում տիրող իրավիճակը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Այսօր մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդունեց աշխատանքային այցով Վայոց ձորի մարզում գտնվող Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։

Հանդիպմանը ներկա էին նաև Երևանում Մոսկովյան մշակութագործարարական կենտրոն «Դոմ Մոսկվիի» տնօրեն Վահրամ Կարապետյանը և Երևանի գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի տնօրեն Վադիմ Ֆեֆիլովը։

Հանդիպման ընթացքում Վայոց ձորի մարզպետը և Ռուսաստանի դեսպանը ընդգծեցին երկու բարեկամ երկրների միջև փոխգործակցության լավ ավանդույթներ ունեցող միջպետական հարաբերությունների կարևորությունը՝ վերահաստատելով փոխադարձ պատրաստակամությունը գործնական քայլեր ձեռնարկելու այդ բարեկամության շարունակական ամրապնդման և ընդլայնման ուղղությամբ:

Այս համատեքստում ընդգծվեց միջտարածաշրջանային ապակենտրոնացված համագործակցության կարևորությունը և այն նոր նախաձեռնություններով և ծրագրերով համալրելու պատրաստակամությունը։

Հանդիպման ավարտից հետո կողմերն այցելեցին Մալիշկա բնակավայրում գտնվող Ռուսական կենտրոն, որտեղ հայերեն և ռուսերեն ստեղծագործությունների, ազգային երգի և պարի գեղեցիկ կատարումներով հյուրերին դիմավորեցին դպրոցի սաները։

Այցի շրջանակներում դեսպանը եղավ նաև Ջերմուկ համայնքում՝ սահմանամերձ շրջաններում առկա իրադրությանը տեղում ծանոթանալու նպատակով: Դեսպանին ներկայացրին սեպտեմբերի 13-14-ին ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիայի հետևանքով սահմանում տիրող իրավիճակը։

Այցելության վերջին կանգառը Ջերմուկ համայնքի Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոցն էր, որը համագործակցում է Արխանգելսկի թիվ 1 մանկական արվեստի դպրոցի հետ։ Դպրոցի սաների կատարմամբ հնչեցին հայկական և ռուսական ազգային երգեր, պարային կատարումներ և ստեղծագործություններ՝ նվիրված երկու ժողովուրդների բարեկամությանը, ինչը ևս մեկ անգամ հավաստեց կրթության և մշակույթի ոլորտներում համագործակցության շրջանակներում արձանագրված հաջողությունները։

Հանդիպման ավարտին երկուստեք վստահություն հայտնվեց, որ Ռուսաստանի դեսպանի այցի և միահամուռ ջանքերի շնորհիվ կհաստատվի հարաբերությունների զարգացման նոր խոստումնալից հնարավորությունների հիմք և կհաջողվի էլ ավելի ամրապնդել երկու երկրների միջև գոյություն ունեցող բարեկամական հարաբերությունները՝ ի բարօրություն մեր ժողովուրդների:

Վայոց ձորի մարզպետարան