Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Կոռուպցիայի ընկալման համաթվի առումով Հայաստանն այս տարի աննախադեպ նահանջ է գրանցել, ստանդարտից դուրս նման ցուցանիշ չի եղել նույնիսկ մինչև «թավշյա, ոչ բռնին…» . Հոկտանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» կազմակերպությունը 2022 թվականին հակամարտությունների, բռնությունների թեման է ընտրել որպես հետազոտությունների առարկա՝ կոռուպցիայի ընկալման համաթիվը գնահատելու համար: Այս մասին այսօր «Մեդիա» կենտրոնում հայտնեց «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրի ղեկավար Վարուժան Հոկտանյանը: Նրա խոսքով, ամեն տարի «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» միջազգային կազմակերպությունը կոռուպցիայի ընկալման համաթիվը հաշվելու նպատակով ընտրում է որևէ թեմա, ասենք՝ մարդու իրավունքներ, բնապահպանություն և այլն:

Հետազոտությունները ցույց են տվել, որ տարբեր բնույթի՝ ներքաղաքական, արտաքին, միջպետական հակամարտություններն ազդել են կոռուպցիայի համաթվի վրա, բոլոր այն երկրներում, (այդ թվում, Հայաստանում, Ադրբեջանում, Ուկրաինայում) որտեղ հակամարտություններ կան՝ կոռուպցիան, եթե ուղիղ համեմատական չէ, ապա՝ կորելացված է

«Դժբախտաբար, Հայաստանն այս տարի նահանջ է գրանցել, ընդ որում, ես 2003 թվականից այս ուսումնասիրությունները կատարում եմ, այս նահանջը, նույնիսկ մինչև «թավշյա, ոչ բռնին…» այսպիսի նահանջ, զուտ մաթեմատիկական վիճակագրության տեսանկյունից, ստանդարտ սխալից ավելի մեծ է: Այն տարիներին, 1-2 միավոր նահանջում էր, 1-2 միավոր՝ ավելանում, բայց դա գտնվում էր ստանդարտ սխալի տիրույթում: Այս անգամ Հայաստանը նահանջեց 3 միավոր, դժբախտաբար, բայց ստանդարտ սխալը 2,47 է »,-նշեց Հոկտանյանը՝ ցուցանիշը համարելով շատ մտահոգիչ:

Նա տեղեկացրեց, որ տարածաշրջանային երկրներից նահանջ է գրանցել նաև Ադրբեջանը՝ 7 միավորով, որը նահանջի գծով աշխարհում 2-րդն է՝ Օմանից հետո, Վրաստանն ընդամենը 1 միավորի նահանջ է գրանցել:

«Թրանսփարենսի Ինթերնեշնլի» հրապարակված Կոռուպցիայի ընկալման 2022թ․ համաթվի համաձայն՝ կոռուպցիան շարունակում է տարածվել Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում, ընդ որում՝ տարածաշրջանի շատ երկրների համաթվերի արժեքները գրանցել են իրենց պատմական նվազագույնը։

Հայաստանի ԿԸՀ 2022թ. արժեքը նախորդ տարվա համեմատ զգալիորեն նվազել է և հավասար է 46-ի՝ 3 միավորով պակաս նախորդ երկու տարիների (49 միավոր) արժեքից` 0-ից (բացարձակապես կոռումպացված) 100 (բացարձակապես մաքուր) սանդղակի վրա։ 2022թ․ Հայաստանի ԿԸՀ չափման ստանդարտ սխալի չափը հավասար է 2.47-ի (2021թ․-ին այն հավասար էր 3.76-ի):

«2022թ․-ին Հայաստանի ԿԸՀ-ն երեք միավորով նվազել է, ինչն անհանգստացնող է։ Թեև այս նահանջը վիճակագրորեն նշանակալի չէ, այն արտացոլում է զսպումների և հակակշիռների պահպանման, իրավապահ մարմինների բարեվարքության, դատական համակարգի անկախության ապահովման և քաղաքացիական տարածքի պաշտպանության հարցերում առկա հետընթացը»,-«Թրանսփարենսի Ինթերնեշնլի» Արևելյան Եվրոպայի և Միջին Ասիայի տարածաշրջանային վերաբերյալ վերլուծությունից բառացիորեն մեջբերեց Հոկտանյանը:

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի

Մանրամասները՝ շուտով տեսանյութում