Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Կրեմլը «առճակատող» է անվանել ԱՄՆ ռազմական բյուջեն․ այն շուրջ 2 անգամ գերազանցում է ՌԴ ամբողջ բյուջեն

ԱՄՆ-ի 2023 թվականի պաշտպանական բյուջեի նախագծով նախատեսվում է պաշտպանության համար ծախսել 847,3 միլիարդ դոլար։ Այս գումարը ներառում է 6 միլիարդ դոլար «զսպման եվրոպական նախաձեռնության» համար։ Բյուջեի նախագծով նախատեսվում է նաև «Ուկրաինայի անվտանգության աջակցության նախաձեռնության ընդլայնում և փոփոխություն», որի համար 2023 թվականին կհատկացվի լրացուցիչ 800 միլիոն դոլար, հայտնում է BBC-ն։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը արձագանքել է բյուջեի նախագծին՝ նշելով, որ այն«ծայրահեղ առճակատող բնույթ» ունի Ռուսաստանի նկատմամբ։ «Ցավոք, [սա] հղի է բավականին լուրջ և երկարաժամկետ հետևանքներով՝ եվրոպական մայրցամաքում իրավիճակի հետագա ապակայունացման համար», – ասել է Կրեմլի խոսնակը։

2023 թվականի Ռուսաստանի դաշնային բյուջեի ծախսային մասը 29 տրիլիոն ռուբլի է, եկամտայինը՝ 26․5 միլիարդ։