Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Լաչինի միջանցքի փակման հարցով ԱԺ-ում լսումներ կլինեն․ ընդդիմությունն ակնկալում է Պապիկյանի ներկայությունը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«Հրավիրյալներից շատերը խորը մասնագիտական քննարկում են ունեցել մոտ երեք շաբաթ առաջ՝ մեկ այլ մեծ դահլիճում։ Հիմա առիթն օգտագործում ենք լսումներ կազմակերպելու համար խորհրդարանում։ Որպես տեքստ հիմք ենք ընդունել այն հայտարարությունը, որին վերջերս իշխող խմբակցությունը դեմ քվեարկեց եւ առաջարկեց իր անատամ հայտարարությունը»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով ուրբաթ օրը խորհրդարանական ընդդիմության կողմից կազմակերպվելիք՝ Լաչինի միջանցքի փակման թեմայով խորհրդարանական լսումներին՝ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Հարցին՝ իշխանությունից որեւէ մեկը ներկա լինելո՞ւ է, նա պատասխանեց․ «Ըստ կանոնակարգի՝ ԱԺ լսումները բաց են բոլոր պատգամավորների համար։ Օրակարգային հարց է, ուստի ակնկալում ենք նաեւ իշխող խմբակցության պատգամավորների մասնակցությունը։ Պաշտոնապես ԱԺ ղեկավարությանը փոխանցել ենք, որ Սուրեն Պապիկյանի ներկայությունը ցանկալի է որպես հարակից զեկուցող։ Թեկուզ փակ նիստում քննարկում լինի»։

Գեղամ Մանուկյանի գնահատմամբ՝ Արցախի շուրջ ստեղծված այս իրավիճակում իշխանության գործողությունները սարսափելի թերի են․ «Գործիքակազմը չի օգտագործվում։ Թեզ են շրջանառում, թե այդ հարցով չեն խոսում Ադրբեջանի հետ, ինչն Արցախի իշխանությանը մղում է անհավասար պայմաններում բանակցելու Ադրբեջանի հետ։ Այս հիսուն օրում ամենավտանգավոր թեզն այն է, որ Լաչինի միջանցքի բացման պատասխանատուն Ռուսաստանն է, խաղաղապահները։ Մինչդեռ ՀՀ-ն հավասար պատասխանատվություն ունի այդ հարցում»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ