Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Լարսը բեռնատարների համար փակ է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻ նախարարությունը։ 

tv9news.ge-ն գրում է, որ  Վրաստանի տարածաշրջանային զարգացման և  ենթակառուցվածքի նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտի հաղորդմամբ, Վրաստանից Ռուսաստան ճանապարհը «Վերին Լարս» անցակետով ձյան և մերկասառույցի պատճառով փակ է կցորդիչով և կիսակցորդիչով բեռնատարների համար։

«Միջազգային նշանակության Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի տեղամասը փակ է կցորդիչով եւ կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար»,- նշվել է հաղորդագրությունում։

Տրանսպորտային մյուս միջոցների երթեւեկությունը թույլատրվում է։