Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Լավրով. ՌԴ-ն խնդրանքով չի դիմել ՀԱՊԿ երկրներին աջակցության համար

«Մենք ոչ մեկին խնդրանքով չենք դիմել։ Ելնում ենք այն բանից, որ ունենք անհրաժեշտ ամեն ինչ հատուկ ռազմական գործողության խնդիրները լուծելու համար»,-հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Россия сегодня» մեդախմբի գլխավոր տնօրեինին տված հարցազրույցում՝ պատասխանելով ՀԱՊԿ երկրներին աջակցության խնդրանքով դիմելու վերաբերյալ հարցին։

Նա հիշեցրել է, երբ անցած տարվա հունվարին ՀԱՊԿ-ը Ղազախստանից ստացավ իրավիճակի կայունացմանն օգնելու խնդրանք, արձագանքեց։

Դմիտրի Կիսելևը  հիշեցրել է, որ ՆԱՏՕ-ի կանոնադրության մեջ կա 5-րդ հոդված՝ հարձակումը ՆԱՏՕ-ի անդամ մեկ կամ մի քանի երկրների վրա համարվում է հարձակում ամբողջ դաշինքի վրա։

ՀԱՊԿ-ն ունի նմանատիպ թիվ 4 հոդված. «Եթե մասնակից պետություններից որևէ մեկը ենթարկվի ագրեսիայի (զինված հարձակում, որը սպառնում է անվտանգությանը, կայունությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը), ապա դա մասնակից պետությունների կողմից կդիտվի որպես ագրեսիա (զինված. հարձակում, որը սպառնում է անվտանգությանը, կայունությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը) սույն Պայմանագրի մասնակից բոլոր պետություններին: Մասնակից պետություններից որևէ մեկի դեմ ագրեսիայի (զինված հարձակում, որը սպառնում է անվտանգությանը, կայունությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը) դեպքում, բոլոր մյուս մասնակից պետությունները, այս մասնակից պետության խնդրանքով, անհապաղ նրան կտրամադրեն անհրաժեշտ օգնություն, այդ թվում՝ ռազմական»։