Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Լավրովը Բայրամովի հետ կքննարկի Հայաստանը

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի իր գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ դեկտեմբերի 5-ին Մոսկվայում կքննարկի Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հարցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Հատուկ ուշադրություն կհատկացվի 2020 թվականի նոյեմբերի 9–ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի և այս տարվա հոկտեմբերի 31-ի բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքի քննարկմանը: Դրանք կոչված են ապահովելու հայ-ադրբեջանական հարաբերությունների համալիր կարգավորումը», – ասել է Զախարովան: Դիվանագետը նաև նշել է, որ երկու արտգործնախարարները կքննարկեն ռուս-ադրբեջանական երկկողմ հարաբերությունները: