Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Լավրովը Մոսկվայում կքննարկի Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 5-ին Մոսկվայում կհանդիպեն Սերգեյ Լավրովը և Ջեյհուն Բայրամով:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը ճեպազրույցում մանրամասնել է՝ կքննարկվի Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հարցը. «Հատուկ ուշադրություն կհատկացվի 2020 թվականի նոյեմբերի 9–ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի և այս տարվա հոկտեմբերի 31-ի բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքի քննարկմանը: Դրանք կոչված են ապահովելու հայ-ադրբեջանական հարաբերությունների համալիր կարգավորումը»: