Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Լավրովը փաստեց, որ Ալեն Սիմոնյանը ճիշտ էր, Լավրովը ճիշտ չէր»

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ ՌԴ ԱԳ նախարարի հայտարարությանը։ Հարցին, թե ճի՞շտ էր Լավրովը, երբ հայտարարեց, թե Հայաստանը Պրահայում Արցախը թողել է Ադրբեջանի կազմում, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Ոչ, ճիշտ չէ։ Այդ նույն հայտարարության մեջ ինքը պատմում էր մի տարբերակ, որը ես ժամանակին ներկայացրել եմ որպես ռուսական տարբերակ, եթե կուզեք, խոսակցական մասով՝ Լավրովի տարբերակ։ Ինքը ևս մեկ անգամ փաստեց, որ ռուսական տարբերակն իրականում կար։ Եվ ի հեճուկս հենց իր իսկ հայտարարության, հայտնի ռուս լրագրողների հետ իմ տեսանյութից հետո ինքը այնուամենայնիվ փաստեց, որ Ալեն Սիմոնյանը ճիշտ էր, Լավրովը ճիշտ չէր։ Ինչ վերաբերում է Պրահայի հայտարարությանը, Պրահայի հայտարարության մեջ նման բան չկա, և Արցախը որևէիցե պարագայում չի թողնվում գործընթացից դուրս։ Այնտեղ նախատեսված ֆորմատ կա, որտեղ Արցախը և Ադրբեջանը պետք է հասկանան, որպեսզի իրար հետ ունենան խոսակցություն։ Ավելին, եղել է ինչ-որ պահի ինչ-որ խոսակցություն, որտեղ իրոք ձեր ասած մտահոգությունները եղել են, Արցախը դուրս էր մնում, և Հայաստանի Հանրապետությունն այդ խոսակցությունները մերժել է, չի մտել այդ խոսակցության մեջ»։