Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Լավրովը «շփոթում» ու նույնականացնում է ՀՀ սուվերեն տարածքի դեմ սեպտեմբերյան հարձակումն արցախյան հակամարտության հետ. սրա դեմ պետք է համարժեք հակադարձումներ լինեն. Գայանե Աբրահամյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոնի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Ես զարմանում եմ ձեր զարմանքի ու զայրույթի վրա, դաշնակցի վրա հույս դնելու ինքնախաբեության թմբիրից շատ վաղուց պետք է դուրս գայինք։

Իսկ Լավրովն Ալիեւի փաստաբանությունը նոր չի ստանձնել, ուղղակի հիմա դրա համար հավելյալ ջանք ու եռանդ է դնում։

Բայց այս հարցազրույցի մեզ վերաբերող հատվածում ավելի վտանգավոր դրվագ կա, որը կարծես ուշադրությունից դուրս է մնացել, այն, որ դիվանագիտության գուրուն «շփոթում» ու նույնականացնում է ՀՀ սուվերեն տարածքի դեմ սեպտեմբերյան հարձակումն արցախյան հակամարտության հետ` անհեթեթ ու կեղծ արդարացումներ գտնելով ՀԱՊԿ անգործության համար։

Այս միտումն իսկապես վտանգավոր է եւ սրա դեմ պետք է համարժեք հակադարձումներ լինեն տարբեր խողովակներով, սա իսկապես լուրջ խնդիրների կարող է հանգեցնել։