Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Լեհաստանում կայացել է հայկական մշակույթի առաջին փառատոնը

Լեհաստանի Զաբժե քաղաքի  Գույդո հանքավայր թանգարանի դահլիճում անցկացվել է Հայ մշակույթի առաջին փառատոնը։ Orer.eu-ի հաղորդմամբ, փառատոնի առաջին օրը հնչել է հայկական դասական երաժշտություն՝ շվիով ու դուդուկով, ինչպես նաև հայկական ծագումով լեհ կոմպոզիտորների գործեր, իսկ երկրորդ օրը ներկայացվել են հայկական ժողովրդական եւ ազգային երգեր, երաժշտական կատարումներ։ Երկօրյա մշակութային ծրագրի առաջին օրվա համերգին մասնակցել են հայ եւ լեհ երաժիշտներ Պյոտր Օչկովսկիին, Անի Մելտոնյանը, Նելլի Մարտիրոսյանը, ինչպես նաեւ Սարգիս Դավթյանի «Armenian Folk Project» եւ ՀԱԲԻԱՐՋԱՆ համույթները։

Համերգային մասի ավարտից հետո մասնակիցներին ներկայացվել է հայկական խոհանոցը։  

Փառատոնի կազմակերպիչն է Լեհաստանի Հայ-լեհական հասարակական կոմիտեն՝ Լեհաստանի ներքին գործերի նախարարության և տեղական վարչակազմի դրամաշնորհի ֆինանսական աջակցությամբ։