Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Լեռնային Ղարաբաղն ունի Պաշտպանության բանակ, և այս բանակի առաքելությունը առավել քան երբևէ պահանջված է․ Արարատ Միրզոյան

«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղի տարածքում չունի որևէ զինված կազմավորում»,- ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Մենք գիտենք, որ Լեռնային Ղարաբաղն ունի Պաշտպանության բանակ, և այս բանակի անունն ինքնին հուշում է այն մասին, որ այս բանակի առաքելությունը Լեռնային Ղարաբաղի հայության պաշտպանությունն է, ինքնապաշտպանությունն է։ Եվ այս առաքելությունն այսօր, առավել քան երբևէ, պահանջված է։ Մենք ինքներս դա կարող ենք դատել՝ հետևելով այն լուրերին, որոնք ընթանում են ԼՂ շուրջ։ Լեռնային Ղարաբաղի հայության վրա շարունակում են կրակել, նրանց ենթարկում են տարատեսակ ճնշումների, այս գործողությունները շարունակական են։ Երբ կվերանա ԼՂ հայության էթնիկ զտումների, գոյաբանական վտանգը, այն ժամանակ կարծում եմ՝ ԼՂ հայությունը կկարողանա քննարկել հնարավոր այլ սցենարներ։ Այս պահին կարող ենք արձանագրել, որ այդ գոյաբանական վտանգը կա։ Ես կրկնում եմ՝ Հայաստանի Հանրապետությունը այնտեղ որևէ զինված կազմավորում, զորամիավորում չունի»,- հավելեց նա։