Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Let my people go․ ինչպես Պուտինն իր ժողովրդին դարձրեց փախստականներ

8 ամիս առաջ սկսված Պուտինի արշավն Ուկրաինայում ռուսներին տարավ արտագաղթի ճանապարհ։

Առայժմ ռուսական տարածքում ռազմական գործողություններ չկան, բայց Պուտինն արդեն փախստականների է վերածել իր ժողովրդին՝ «արտաքսելով» նախ տնտեսական խնդիրներով, հետո մոբիլիզացիայով և պատերազմի մեջ ներգրավելով։ Իրկուտսկի դպրոցում տեղի ունեցած ջարդը դարձել է «մանուկների սպանության» խորհրդանիշը։

Բոլորն են ուզում հեռանալ՝ զորակոչվածները, երեխաներ ունեցողները, տարեց ծնողները, նրանք, ովքեր կորցրել են կարիերայի աճի, ընտանիք կազմելու և հայրենիքում ազատ ապրելու հեռանկարը։

Պուտինը 22 տարի պատրաստվել է կայսերական հաղթանակի, սակայն ստացել է պոտենցիալ ու իրական փախստականների երկիր։

Երկար տարիներ Ռուսաստանը արտագաղթի է դրդել հարևան երկրներում՝ հրահրելով հակամարտություններ և պատերազմներ, տնտեսական դժվարություններ, և այժմ ռուս ժողովուրդը ճաշակում է այդ քաղաքականության պտուղները։

Երևանի փողոցներով քայլող ռուսների դեմքերին չկա նախկին մեծամտությունը, միայն՝ վատ թաքնված անհանգստություն և ամոթ: Ամոթ մանուկներին սպանողների համար, և անհանգստություն, որ իշխանությունը կարող է իրենց հասնել նաև այստեղ՝ «իսկական դրախտում», ինչպես ռուսներն են անվանում Հայաստանը: Ռուսական քաղաքականությունը 100 տարում 9/10-ով կրճատել է այս դրախտը եւ շարունակում է դրա ոչնչացումը։