Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ԼՂ ազատ և անարգել մուտքի ապահովման ճկուն պայմաններ են պետք բոլոր դերակատարների համար․ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը վերահաստատել է Լաչինի միջանցքով տեղաշարժը անհապաղ վերականգնելու անհրաժեշտության մասին իր հայտարարությունը։ Այս մասին նա գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

«Ներկա իրավիճակը ևս մեկ անգամ ցույց է տալիս հումանիտար աջակցության և մարդու իրավունքների հարցերով միջազգային առաքելությունների համար ազատ և անարգել մուտքի ապահովման կարևորությունը բոլոր շրջաններ և մարդկանց, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղ և տեղի բնակչությանը»,-գրել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը։

Ըստ Միյատովիչի, պետք է մշակվեն արդյունավետ և ճկուն մուտքի պայմաններ, որոնք թույլ կտան իրավասու բոլոր դերակատարներին, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար գրասենյակին, առաջնահերթ կարգով հասանելի լինել հումանիտար աջակցության և մարդու իրավունքների պաշտպանության կարիք ունեցողներին։