Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ԼՂ ՄԱԿ-ի խաղաղապահներ ուղարկելու գաղափարը իրատեսական չէ, անվտանգության խնդիրները լուծում է ռուսական զորախումբը. ՌԴ ԱԳՆ

տարածաշրջանում խաղաղության և անվտանգության վերականգնման խնդիրները արդյունավետորեն լուծում է ռուսական խաղաղապահ կոնտինգենտը։

Այս մասին ՌԻԱ Նովոստիիհետ հարցազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության միջազգային կազմակերպությունների վարչության տնօրեն Պյոտր Իլյիչևը:

Նա նշել է, որ միջազգային և օտարերկրյա կազմակերպություններից Ղարաբաղում դեռ աշխատում է միայն Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն, և «ՄԱԿ-ի մարդասիրական գործակալությունները ադրբեջանցիներից և հայերից թույլտվություն չեն ստացել մուտք գործելու այնտեղ՝ նույնիսկ կարիքների գնահատման առաջնային առաքելություն իրականացնելու համար»:

Իլյիչևի խոսքով, «դժվարություններն առաջանում են կողմերի հետ հավասար հեռավորություն պահպանելու անկարողության պատճառով, ներառյալ տարածաշրջան մուտքի և ելքի եղանակները, հաշվետվությունները, վերահսկողությունը և մարդասիրական գործունեության կառուցման իրավական հիմքերը»:

Այս պայմաններում Լեռնային Ղարաբաղին նույնիսկ միջազգային մարդասիրական օգնություն տրամադրելու հարցում առաջընթաց չկա, դժվար թե միջազգային խաղաղապահ կոնտինգենտի գործուղման գաղափարի գործնական իրականացումը, որն առավել ևս կպահանջի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի սանկցիաները, լինի իրատեսական»,- եզրափակել է Իլյիչովը՝ շարունակելով.

«Մենք ելնում ենք նրանից, որ ռուսական խաղաղապահ զորախումբը արդյունավետորեն հաղթահարում է Լեռնային Ղարաբաղում խաղաղության և անվտանգության վերականգնման բոլոր խնդիրները»։

Բացի այդ, հավելել է ռուս դիվանագետը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մանդատի ներքո տեղակայված խաղաղապահ առաքելությունները ոչ միշտ են վայելում ընդունող պետությունների վստահությունը։

«Որոշ դեպքերում վերջիններսունեն ցածր արդյունավետություն: Հետևաբար, հարցը ոչ այնքան այն է, թե ով է թույլ տվել խաղաղապահ գործողությունը, որքան հակամարտության երկու կողմերի բարի կամքի առկայությունը դրա դադարեցման կամ խնդիրների վերացման հարցում»,- ասել է Իլյիչևը։