Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ԼՀԿ-ն ընդդիմադիր է: Պարզապես հիմա, քանի որ քաղաքական դաշտն աղճատված է, ընդդիմադիր լինելու համար պետք է անպայման ունենալ թալանած ավար եւ հայհոյել իշխանությանը. Դավիթ Խաժակյան. «Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Հարցազրույց «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի անդամ Դավիթ Խաժակյանի հետ

– Հիմա ԼՀԿ-ն քաղաքական դաշտում ի՞նչ նիշա է զբաղեցնում, ընդդիմադի՞ր ուժ է համարվում, իշխանակա՞ն, պրոիշխանակա՞ն։

– «Լուսավոր Հայաստանն» իշխանական ուժ չէ, քանի որ չունի իշխանական լծակներ, այն ընդդիմադիր է: Պարզապես հիմա, քանի որ քաղաքական դաշտն աղճատված է, ընդդիմադիր լինելու համար պետք է անպայման ունենալ թալանած ավար եւ հայհոյել իշխանությանը։ Իսկ մենք էդ երկու տրամաբանության մեջ չենք տեղավորվում, դրա համար միշտ մեծ վերապահումով եմ մոտենում այդ տրամաբանության մեջ տեղավորվող մարդկանց։

– Հիմա դուք՝ որպես արտախորհրդարանական ընդդիմադիր ուժ, ի՞նչ քննադատություն եք հնչեցրել կամ ի՞նչ այլընտրանքային առաջարկով եք հանդես եկել, երբ իմացել եք, որ իշխանությունը մի քանի օրից հանձնելու է Բերձորն ու Աղավնոն։

– Ուրեմն, էդ մասով ես չեմ տեսել, որ որեւէ ուժ քննադատություն հնչեցնի, որովհետեւ Հայաստանում եղած բոլոր ընդդիմադիր ուժերն ասել են, որ նույնիսկ եթե լինեն իշխանություն, նոյեմբերի 9-ի հայտարարությունը չեն չեղարկելու, իսկ այդ հայտարարության մեջ շատ հստակ գրված է, որ պետք է լինի նոր երթուղի, որը, ընդ որում, համաձայնեցրել են Արցախի իշխանությունները, եւ այդ երթուղին անցնում է Բերձորից եւ Աղավնոյից դուրս, ինչը եւ նշանակում է, որ դա պարզ էր արդեն իսկ 2020 թ․ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ։ Իսկ մնացածը ժամավաճառություն եւ մարդկանց խաբելու միջոց է։

– Իսկ ո՞ր հարցերով համակարծիք չեք։

– Բազմաթիվ ներքաղաքական խնդիրներ կան, որոնց մասին շարունակաբար խոսել ենք, նոր բան էստեղ ես չեմ ասի։ Ասենք, իշխանությունը պարտադրեց բոլորին գազաբալոնների փորձաքննություն իրականացնել եւ դրա համար տվեց շատ կարճ ժամանակ։ Եվ էնպես ստացվեց, որ մի քանի հարյուր հազար գազաբալոնից ընդամենը 60 հազարն է փորձաքննված։ Դա լուրջ խնդիր էր, նաեւ անվտանգային խնդիր էր։ Սրա մասին որեւէ ընդդիմադիր խոսե՞լ է։ Չի խոսել։ Ես խոսե՞լ եմ սրա մասին՝ խոսել եմ։ Խոսել եմ անգամ Հ1-ի եթերով։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: