Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Լուկաշենկոն նշել է ԱՊՀ-ի կարևորությունը տարածաշրջանային անվտանգության ամրապնդման հարցում

Անկախ Պետությունների Համագործակցության գործունեությունը առանձնահատուկ նշանակություն ունի հանուն տարածաշրջանային անվտանգության ամրապնդման ջանքերի համախմբման համար: «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

Բելառուսական պետության ղեկավարի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Լուկաշենկոն այս միտքն արտահայտել է Ղրղզստանի նախագահ Սադիր Ջապարովին ուղղված պատասխան ուղերձում՝ Համագործակցության կանոնադրության ստորագրման 30-ամյակի կապակցությամբ։

Բելառուսի նախագահը համոզմունք է հայտնել, որ կազմակերպությունում Ղրղզստանի նախագահության տարում համատեղ աշխատանքը նշանակալի ներդրում կլինի ԱՊՀ-ի հետագա ամրապնդման, Համագործակցության բոլոր ժողովուրդների բարեկեցության բարելավման գործում: