Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Լծեն-Տաթև ավտոճանապարհի մոտ գտնվող տարածքները կճանաչվեն գերակա շահ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրության գերակա շահ կճանաչվեն Տ-8-93, Լծեն-Տաթև ավտոճանապարհի մոտ գտնվող տարածքները: Այս մասին որոշման նախագիծը շրջանառության մեջ է դրել ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը։

ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս ծրագրի իրագործումը հնարավորություն կտա շրջանցել Մ-2-Տաթև-Աղվանի-Մ-2 ավտոճանապարհի 6կմ երկարությամբ ոլորանները։ Իսկ օտարվող սեփականության ձեռք բերողն է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունը, որի անունից հանդես է գալիս ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։ Նշենք, որ սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնաժամկետը 2023 թվականի հունիսի 30-ն է։

Ըստ ՏԿԵՆ-ի՝ ներկայիս ռազմաքաղաքական իրավիճակով պայմանավորված՝ Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Գորիս-Կապան տեղամասի առանձին հատվածներում երթևության դժվարություններով պայմանավորված այլընտրանքային շրջանցիկ ճանապարհ պետք է կառուցվի։

Ի դեպ, մեզ հայտնի դարձավ նաեւ, որ Սյունիքի մարզի Տաթև համայնքում գտնվող թվով 106 միավոր հողամասերի որոշ հատվածներ ընդգրկվել են վերակառուցվող ճանապարհ օտարման շերտի սահմաններում։

Ս․Հ․