Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Մաքֆոլ․ Բայդենի վարչակազմի համար դժվար կլինի ստանալ Կոնգրեսի հավանությունը

Մաքֆոլ․ Բայդենի վարչակազմի համար դժվար կլինի ստանալ Կոնգրեսի հավանությունը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դժվարություններ կունենա Կոնգրեսի հետ բանակցել Ուկրաինային ռազմական և տնտեսական օգնության նոր փաթեթների շուրջ, եթե հակամարտությունը ձգձգվի մինչև տարեվերջ առանց Կիևի կողմից նշանակալի ձեռքբերումների։ Ռիա Նովոստիի փոխանցմամբ՝ ասել է Ռուսաստանում ԱՄՆ նախկին դեսպան Մայքլ Մաքֆոլը։

«Եթե ռազմական գործողությունները շարունակվեն մինչև տարեվերջ՝ առանց ուկրաինական նշանակալի հաղթանակների, Բայդենի վարչակազմի համար դժվար կլինի ստանալ Կոնգրեսի հավանությունը ռազմական և տնտեսական օգնության նոր փաթեթի համար», - ասել է նախկին դեսպանը։