Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ՄԱԿ-ի դատարանը մինչև փետրվարի 1-ը ժամանակ է տվել Ադրբեջանին՝ ներկայացնելու միջանկյալ միջոցի վերաբերյալ դիտարկումներ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Այս պահին Հաագայում՝ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում (ICJ)
հայկական կողմը ներկայացնում է միջանկյալ միջոց կիրառելու մասին իր հայտը՝ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով։

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի  նախագահը հայտարարեց, որ գերակայությունը տրվել է միջանկյալ միջոցների կիրառման հարցին։ Այսօր դատարանը կլսի կողմերին։ Երևանի ժամանակով 13․00-15․00 բանավոր ելույթներ կունենան հայկական կողմից, իսկ Երևանի ժամանակով 19․00-21․00-ին՝ Ադրբեջանի ներկայացուցիչները։

Դատարանի նախագահն ասաց, որ 2023-ի հունվարի 26-ի նամակով ՀՀ ներկայացուցիչը դատարանին փոխանցել է լրացուցիչ հայց միջանկյալ միջոցների վերաբերյալ, որոնք վերաբերում են բնական գազի և այլ կոմունալ ծառայությունների տրամադրմանը ԼՂ-ին։ Նա հայտնեց, որ Ադրբեջանը պնդել է, որ ՀՀ-ն բավարար հիմնավորում չուներ սպասելու մեկ աշխատանքային օր նախքան լսումները և որ Ադրբեջանը չի կարող նոր հայտին պատասխանել բանավոր լսման ընթացքում։

Դատարանի նախագահն ասաց․ «Հաշվի առնելով ՀՀ-ի՝ նոր միջանկյալ միջոց ներկայացնելու հայտի կարճ ժամկետները մինչև լսումների օրը, դատարանը որոշել է, որ Ադրբեջանը կարող է նախնական պատասխան ներկայացնել այսօր և որ իրավունք կունենա ներկայացնել իր գրավոր դիտարկումները, նոր միջանկյալ միջոցի վերաբերյալ ոչ ուշ, քան  փետրվարի 1-ը՝ ժամը 15։00»։

Նաև ներկայացվեցին ՀՀ-ի՝ Ադրբեջանից պահանջները։ Մասնավորապես ՀՀ-ն պահանջում է, որ Ադրբեջանը պետք է դադարի իր օժանդակությունը և կազմակերպումն այսպես կոչված բողոքի ցույցերի, որոնք խոչընդոտում են Լաչինի միջանցքի անխափան աշխատանքին, Ադրբեջանը կերաշխավորի անձանց, բեռների, մեքենաների անխաթար շարժը Լաչինի միջանցքի ողջ երկայնքով, երկու կողմով, Ադրբեջանն անմիջապես պետք է վերականգնի և ձեռնպահ մնա խաթարելուց բնական գազի կամ այլ հանրային ծառայությունների մատուցումը ԼՂ-ին»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ