Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ՄԱԿ ՊԳԿ-ն 8700 կգ անասնակեր և 6200 կգ թռչնակեր է տրամադրել Արցախից տեղահանված և Սյունիքում հաստատված 22 ընտանիքի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

31 հունվարի, 2023թ – ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) Հայաստանում շարունակում է հրատապ աջակցություն տրամադրել նրանց, ովքեր տուժել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից։ Այս անգամ, ելնելով ծրագրի շրջանակում անցկացված կարիքների գնահատման արդյունքներից, աջակցություն է տրամադրվել 2022թ․ օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքում տեղահանված և Սյունիքի մարզում հաստատված 22 ընտանիքների։ Հրատապ աջակցության ծրագրի շրջանակում ՊԳԿ-ն 8700 կգ անասնակեր է տրամադրել 5 ընտանիքի և 6200 կգ թռչնակեր՝ 17 ընտանիքի։

«Այս ծրագիրն իրականացվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ համագործակցությամբ՝ նպատակ ունենալով արագ արձագանքել առկա բացերին և աջակցել կառավարության նախաձեռնություններին», – ասաց ՊԳԿ հայաստանյան ներկայացուցչի տեղակալ Գայանե Նասոյանը։ «Նմանատիպ ծրագրերն օգնում են տրամադրել հրատապ աջակցություն, ինչը խիստ անհրաժեշտ է, սակայն ավելի երկարաժամկետ հեռանկարում այդ ընտանիքներին ավելի շատ օգնություն է հարկավոր»։

Հրատապ աջակցության ծրագիրը մեկնարկել է 2021թ․ հունվարին՝ օգնելու 2020թ․ Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքում Հայաստան տեղափոխված խոցելի խմբերին։ Հիմնական նպատակը փխրուն իրավիճակում գտնվող բնակչության գոյության միջոցների ստեղծումը, պաշտպանությունն ու վերականգնումն էր: Ընդհանուր առմամբ ծրագրից օգտվել է Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում բնակվող 369 ընտանիք։

Ծրագրի շրջանակում տրամադրվել է խոշոր եղջերավոր անասունների համար կեր, ինչպես նաև սարքավորումներ և շինանյութ՝ կենդանիների համար ժամանակավոր կացարան կառուցելու նպատակով, ինչն ըստ շահառուների՝ կենսական նշանակություն է ունեցել։ Ավելին, տրամադրվել են անասնաբուժական ծառայություններ և դասընթացներ անցկացվել անասնապահական լավագույն փորձի վերաբերյալ, ներառյալ՝ կերակրման, պահման և առողջապահական խնամքի մասին։

Ծրագրի մեկնարկից ի վեր շահառուներին տրամադրվել է երկու տեսակի աջակցության փաթեթ․

ՄԱԿի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպություն