Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Մանկական Եվրատեսիլի» բացման և տոնածառի լույսերի վառման արարողությունը՝ ուղիղ

Հանրապետության հրապարակում տեղի է ունենում «Մանկական Եվրատեսիլի» բացման արարողությունը, որի ընթացքում կվառվեն նաև Հայաստանի գլխավոր տոնածառի լույսերը։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում։

20-րդ հոբելյանական «Մանկական Եվրատեսիլին» մասնակցում են 16 երկրի ներկայացուցիչներ: Այս տարվա խորհրդանիշը գունազարդ հոլն է: Մասնակից երկրներն են՝ Ալբանիա, Իռլանդիա, Իտալիա, Իսպանիա, Լեհաստան, Հայաստան, Հյուսիսային Մակեդոնիա, Ղազախստան, Մալթա, Նիդեռլանդներ, Պորտուգալիա, Սերբիա,  Ուկրաինա, Միացյալ Թագավորություն, Վրաստան, Ֆրանսիա:

 Դեկտեմբերի 10-ին և 11-ին՝ «Մանկական եվրատեսիլ-2022» երգի միջազգային 20-րդ մրցույթի օրեր են։ Մրցույթը տեղի կունենա ժամը 19:00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։