Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Մանկավարժները դիմում են գրում՝ Պարեկային ծառայությունում աշխատանքի անցնելու. «Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վերջին մեկ տարվա ընթացքում ոստիկանական համակարգում բազաթիվ դեպքեր են գրանցվել, երբ մանկավարժը (ընդհուպ՝ երեւանյան դպրոցներում աշխատող) թողել է ուսուցչի աշխատանքն ու դիմել Պարեկային ծառայություն՝ աշխատանքի:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Պարեկային ոստիկանության պետ Արթուր Ումրշատյանը, թեեւ հաստատեց, որ նման՝ ուսուցչի պարեկ դառնալու նախադեպեր եղել են, բայց հակադարձեց՝ հստակ վիճակագրություն չկա, այնպես չի, որ ուսուցիչ-պարեկները մեծ թիվ են:

«Եթե պայմանական ընդունենք, որ ծառայությանը 1350 հոգի է դիմել, ապա նրանցից 5-6 հոգին է մանկավարժ եղել։ Տեսեք՝ մի աղջիկ, օրինակ, Մեղրիից էր դիմել, բայց նրա նպատակն էլ, ավելի շատ, Երեւան տեղափոխվելն էր։ Այո, ունենք նման դեպքեր, բայց դրանք բացառիկ դեպքեր են, ու որ ասեմ՝ մանկավարժները տարերայնորեն դուրս են գալիս ու գալիս են Պարեկային ծառայություն, ապա սուտ կլինի, չկա նման բան: Իհարկե, որպես ծառայության պետ ասեմ՝ ցանկալի կլիներ, որ կրթական բարձր ցենզով մարդիկ ավելի շատ դիմեին, բայց, իհարկե՝ ոչ դպրոցի հաշվին»,- ներկայացրեց ծառայության պետը։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։