Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Մանվել Փարամազյանը կառաջադրվի ՏԻՄ ընտրություններում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաջարանի գործող քաղաքապետ Մանվել Փարամազյանը ՏԻՄ ընտրություններին կմասնակցի «Դեպի միասնություն» դաշինքով: Այս  մասին նա հայտարարել է իր ֆեյսբուքյան էջում:

« Հարգարժան քաջարանցիներ, համայնքի սիրելի բնակիչներ`

«Դեմոկրատական այլընտրանք» և «Արդարություն» կուսակցությունների միջև ստորագրվեց հուշագիր, և կյանքի կոչվեց «Դեպի միասնություն» դաշինքը, որով կմասնակցեմ սեպտեմբերի 25-ին կայանալիք Քաջարանի ավագանու և ՏԻՄ ընտրություններին ու կգլխավորեմ դաշինքի նախընտրական ցուցակը։

-Ամեն ինչ դեռ առջևում է քաջարանցու համար։

-Խաղաղություն, սեր և միասնություն բոլորիս»,- գրել է նա։

Նշենք,  որ Քաջարանում ՔՊ-ի թեկնածուն Արմեն Առաքելյանն է: