Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Մարդիկ չգիտես ինչի ոգևորվել են Հնդկաստանից առնելիք զենքով․ փորձագետ

Փորձագետ Վահագն Մխոյանը գրում է

«Ինչպես ասում են ռազմավարականները՝ ապյած դվադցըծպյած։

Մարդիկ չգիտես ինչի ոգևորվել են Հնդկաստանից առնելիք զենքով։ Ոչ նորմալ գիտեն թե էդ ինչ զենքա, ոչ գիտեն մեզ դա պետքա, թե չէ, տո ոչ էլ կարան վստահ լինեն, որ էդ զենքն առհասարակ Հայաստան բերվելուա։ Չէէէ, 250 միլիոն դոլլարը, բնականաբար, կծախսվի կամ միգուցե արդեն ծախսվելա - այ ստեղ կարելիա վստահ լինել։

Զենքն, ի դեպ, որը հնդկական համազարկային կրակի համակարգ է, եթե առանձին վերցրած նայենք թղթի վրի տվյալներին, վատը չի։ Բայց խնդիրն էնա, որ նախ հնդկական հրթիռների պատրաստության աստիճանն ա անհայտ․ դրանց փորձարկումները դեռ շարունակվում են, իսկ մենք դե գիտենք, որ Նիկոլը մինչև չստուգի հրթիռի որակը չի առնի։ Երկրորդ խնդիրն էնա, որ մեր բանակը հիմա ավելի առաջնահերթ գնումների կարիք ունի առանց որոնց հնդկական էդ 9մ-նոց ու 35-40 տոննայանոց համակարգը ընդամենը հարմար թիրախա։

Մասնավորապես էդ 250 միլիոն դոլլարով հնարավոր էր զրոյից ոտքից գլուխ սպառազինել նոր ֆորմատի մի ամբողջ կորպուս (մոտ 10000 մարդ), որն ի վիճակի կլիներ Սյունիքի համար ադրբեջանցիների վճարելիք գինը բարձրացնել մի քանի անգամ ու դրանով ժամանակ շահել։ Երբ ասում եմ ոտից գլուխ սպառազինել, էս նշանակումա զենքից, հրետանուց, տրանսպորտից, անհատական պաշտպանության միջոցներից, ջերմատեսիլներից ու ռացիաներից բռնած ամեն ինչով։ Նու, կարողա մենակ սակրանային փոքր բահին չհերիքի փողը»։