Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Մարսելը կլինի Ֆրանսիայի առաջին քաղաքը, որտեղի կտարվի օլիմպիական խաղերի կրակը

Մարսելը կլինի Ֆրանսիայի առաջին քաղաքը, որը կհյուրընկալի «Փարիզ-2024» օլիմպիական խաղերի կրակը, գրում է ՀԱՕԿ-ը։

Աթենքից կրակը Միջերկրական ծովով կանցնի Եվրոպայի ամենահին եռակայմ նավերից մեկով՝ Le Belem (1896 թ.) և կհասնի Մարսելի նավահանգիստ։

Օլիմպիական կրակի փոխանցավազքը՝ խաղերի առաջին անմոռանալի իրադարձությունն է, որը խորհրդանշում է խաղաղություն, միասնություն և բարեկամություն:

Համաշխարհային սպորտի յուրաքանչյուր մարզահանդեսից առաջ, Հունաստանի Օլիմպիայի Հերայի տաճարում, ի նշան հնագույն օլիմպիական խաղերի, տեղի է ունենում կրակի վառման արարողություն:Այն բոցավառվում է արևի ճառագայթներից:

Ճանապարհորդության ավարտին, խաղերի բացման արարողության ժամանակ կբոցավառվի գլխավոր ջահը և կհայտարարվի միջոցառման սկիզբը: 

Փոխանցավազքը կմեկնարկի 2024թ. գարնանը: Մարսելից հետո, կրակը մի քանի շաբաթվա ընթացքում կանցնի ամբողջ երկրով: 

Ի դեպ, Մարսելը խաղերի ընթացքում կդառնա երկու մրցաշարերի մրցավայր: Քաղաքի  մարզադաշտում կանցկացվեն ֆուտբոլային հանդիպումներ, իսկ  նավահանգստում՝  առագաստանավային սպորտի մրցումներ:

Փոխանցավազքի երթուղու մանրամասները կազմկոմիտեն կներկայացնի 2023թ. մայիսին:
34-րդ ամառային  օլիմպիական խաղերը կանցկացվեն Փարիզում 2024թ. հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։
Մարզահանդեսի մեկնարկին մնում է 536 օր: