Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Մարտին Գալստյան․ «Տրանսֆերտների մաքուր հոսքը ռեկորդային է եղել՝ 2,5 միլիարդ դոլար»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Նախորդ տարվա ընթացքում վարկավորումը աճել է 15%` եթե փոխարժեքի ազդեցությունը հանենք, իսկ ավանդներն աճել են մոտ 43 %-ի չափով, որից ռեզիդենտների ավանդների ավանդի աճը կազմել է 29.4 %, ոչ ռեզիդենտներինը՝ 96.3 %։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։

«Բացարձակ թվով ներկայացնեմ՝ 2022 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ռեզիդենտների ավանդները կազմել են 3 միլիարդ 370 միլիոն դրամ, իսկ ոչ ռեզիդենտներինը՝ 1 միլիարդ 287 միլիոն դրամ: Աճի ավելի բարձր տեմպ են գրանցվել ոչ ռեզիդենտների ավանդները»,-ասաց Գալստյանը։

Ինչ վերաբերում է ապրանքային գներին, ապա ինչպես Գալստյանն ասաց, ներկայումս արձանագրվում է ապրանքային շուկայից եկող գնաճային ճնշումների զսպում․«Դա մասամբ պայմանավորված է փոխարժեքով, մասամբ էլ՝ նաեւ համաշխարհային շուկայում արձանագրված կամ արձանագրվելիք ՖԱՕ-ի ինդեքսի վարքագծով: Օրինակ` միջազգային շուկայում յուղերի գներն անցած տարվա փետրվարին հասել են իրենց գագաթնակետին, իսկ ներկայումս գտնվում են ավելի ցածր մակարդակի վրա, ու բնականաբար մենք տեսնում ենք, որ այդ գագաթնակետային արժեքներից Հայաստանում նույնպես գների նվազում է արձանագրվում»։

ԿԲ նախագահը հայտնեց, որ Հայաստան տրանսֆերտների մաքուր հոսքը ռեկորդային է եղել, կազմել է 2,5 միլիարդ դոլար, տրանսֆերտների մեծ մասը Ռուսաստանից է՝ 71%, հետո՝ ԱՄՆ-ից եւ այլ երկրներից։

 Մանրամասն՝ շուտով տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ