Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի երեք խախտում. ՌԴ ՊՆ

Արցախի Հանրապետության Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի երեք խախտում։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:

«Տուժածներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորակազմի ուժերը տվյալ փաստի առնչությամբ քննություն են անցկացնում», - նշված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք՝  նախօրեին Արցախի Հանրապետության  ներքին գործերի նախարարության ոստիկանությունից հայտնել էին, որ մարտի 23-ին և մարտի 24-ի առավոտյան, ադրբեջանական մարտական դիրքերից տարբեր տեսակի ու տրամաչափի զինատեսակներով թիրախավորել և կրակ են բացել Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքի խաղողայգիներում էտման աշխատանքներ իրականացնող մի խումբ քաղաքացիների ուղղությամբ: Տուժողներ չեն եղել: Դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները։