Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Մարզերում երբեմն, առանց խորանալու մահվան եզրակացությունում գրում են. «Մարդը մահացել է քաղցկեղից». մասնագետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեր հասարակությունում և պետական համակարգում դեռևս քաղցկեղի դեմ պայքարի համակարգային մոտեցում չկա, մասնագետները, խնդրով անհանգստացած քաղաքացիաները, հասարակական կազմակերպություններն այս խնդրի մասին կարծեք, թե կարողանում են բարձրաձայնել միայն փետրվարի 4-ին՝ քաղցկեղի դեմ պայքարի օրը: Այս մասին ասաց, քաղցկեղով հիվանդների շահերի պաշտպանությամբ զբաղվող «Հենարան» ՀԿ-ի տնօրեն Հռիփսիմե Մարտիրոսյանը՝ «Մեդիա» կենտրոնում կայացած «Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օր․ ինչպիսի՞ պատկեր է Հայաստանում» թեմայով քննարկմանը։

«Կորոնավիրուսից հետո վարակիչ հիվանդությունները կարծեք թե ամբողջությամբ ծածկեցին առողջապահության թեման և մարդիկ կենտրոնացան հենց այդ ուղղության վրա: Բնականաբար սա նաև մեծ և շատ դրական ազդեցություն ունեցավ առողջ ապրելակերպի, տարրական հիգենիկ պայմանների պահպանման և այլ հարցերի վրա, բայց մենք նաև չպետք է մոռանանք, որ մահացության թվերի մեջ բացասական առումով իր տեղն է գրավում քաղցկեղը, որը բավականին մեծ թիվ է կազմում և սա հաշվի առնելով, պետք է հասկանանք, որ ողջ տարվա ընթացքում չենք կարող ուշադրություն չդարձնել քաղցկեղին և ոչ վարակիչ հիվանդություններին, այսինքն մեկ օր խոսելը՝ ընդամենը էպիզոդիկ հարց է լուծում: Բնականաբար, մենք խնդիր ունենք ավելի լայն քննարկումների, խնդիրների բարձրաձայնման և իհարկե, այդ խնդիրների լուծման ճանապարհը բացելու ուղղությամբ»,-ավելացրեց «Իրավունքի զարգացման կենտրոն» ՀԿ նախագահ Վիոլետ Զոփունյանը:

Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն, 2021թ. նորագոյացություններից արձանագրվել է մահացության 4925 դեպք, որը կազմում է ընդհանուր մահացությունների 15,7 տոկոսը, իսկ 2022թ. 4712 դեպք, ընդհանուրի 19,1 տոկոս:

Հռիփսիմե Մարտիրոսյանը նորագոյացություններից մահվան աճի մտումները բացատրեց վիճակագրական տվյալների հավաքագրության մեթոդաբանությամբ: Նրա խոսքով մինչև 2022թ Հայաստանում գոյություն չի ունեցել ժամանակակից մեթոդաբանությամբ և ժամանակակից էլեկտրոնային, տեխնիկական գործիքներով հագեցած ռեգիստոր, որում կհավաքագրվեին ՀՀ-ում առկա բոլոր քաղցկեղ-դեպքերը: Փորձ է արվել արդիականացնել թղթային կրիչներով հավաքագրով տվյալները և Armed առողջապահական էլեկտրոնային համակարգում ինքնաշխատ կերպով հավաքագրել ամբողջ տվյալները: Վիճակագրական նախկին տվյալների նկատմամբ, քննարկմանը ներկա մասնագետները վստահելիություն չունեն:

«Այո, մահացությունը հետզհետե կարող է աճել և անկախ նրանից, թե ինչ մեթոդաբանությամբ է կիրառվում վիճակագրության հավաքագրումը, խնդիրն այն է, որ Երևանում կյանքը և բոլոր համակարգերը բարձր ինտենսիվությամբ են գործում և դրանց նկատմամբ վերահսկողությունը հեշտ է իրականացվում: Երևանում պացիենտներն ավելի իրազեկված են, ավելի պատրաստակամ են, շարժը ավելի դինամիկ է տեղի ունենում: Բացարձակ այլ պատկեր է, այլ իրավիճակ է, երբ Երևանից հեռանում ես ընդամենը 25-30 կմ, մարզերում կտրուկ փոխվում է իրավիճակը: Երբ մարդը մահանում է, պետք է հերձեն, հենց իմանում են, որ իր պատմության մեջ ունեցել է քաղցկեղ հիվանդություն, կարող են անգամ չխորանալ և առանց բացահայտելու, թե իսկապես մահվան պատճառն ինչ է,անմիջապես մահվան եզրակացության մեջ կարող են գրել «մարդը մահացել է քաղցկեղ հիվանդությունից», այնինչ այդ մարդը կարող էր մահացած լինել ասենք, սիրտ-անոթային հիվանդությունից »

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Մանրամասները՝ շուտով տեսանյութում