Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Մայր Աթոռ. Վեհափառի ու Նիկոլ Փաշինյանի հանդիպման վերաբերյալ տարածվող նյութերը կեղծ են

ՀՀ և ԼՂՀ նախագահների հաջորդ հանդիպման նախապատրաստման նպատակով Ամենայն Հայոց Կաթողիկոսը այս օրերին առանձին հանդիպումներ է ունեցել նախագահների հետ։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։

«Հաստատում ենք, որ երեկ տեղի է ունեցել հանդիպում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ։ Առանձնազրույցի բովանդակության և նաև վարչապետի հետ հանդիպման վերաբերյալ տարածվող նյութերը կեղծ են։ Կարծում ենք, որ այս ամենը նպատակ է հետապնդում ձախողել նախաձեռնված քննարկումների գործընթացը»,-նշել է Տեր Եսայի քահանա Արթենյանը։

Նշենք, որ թելեգրամի ալիքներից մեկը վկայակոչելով իր ունեցած տեղեկությունները գրել է.

«Մեր տեղեկություններով, նախօրեին Հայոց Հայրապետը կրկին հանդիպել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին: Զրուցակիցները քննարկել են երկրի նախկին երեք նախագահների կողմից օրերս արված հայտարարությունները և դրանց հնարավոր ազդեցության խնդիրը սեպտեմբերի 23-իմ Մայր Աթոռում` Կաթողիկոսի և Հայաստանի ու Արցախի նախկին նախագահների մասնակցությամբ սկիզբ առած գործընթացի հետագա ընթացքի վրա:

Մեզ նաև հայտնի է դարձել, որ զրույցի ընթացքում Կաթողիկոսն իր համաձայնությունն է հայտնել Լևոն Տեր-Պետրոսյանի` Հանրային հեռուստաընկերության եթերում հնչեցրած որոշ թեզերի հանդեպ` նշելով, որ իշխանափոխության խնդիրն իր համար էլ միանշանակ չէ: Վեհափառը բողոքել է, որ այդ հարցում իր վրա մեծ ճնշում են գործադրում ընդդիմադիր հայացքներ ունեցող եպիսկոպոսները:

Նույնաբովանդակ զրույց Կաթողիկոսն ունեցել է նաև վարչապետ Փաշինյանի հետ: Այդ մասին Նիկոլ Փաշինյանը երկու օր առաջ տեղեկացրել է իր թիմակիցներին` Խորհրդարանում կայացած փակ հանդիպման ժամանակ»։