Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Մեդիա արվեստի շրջագայող փառատոնը խարիսխ «կգցի» Երեւանում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Հոկտեմբերի 10-25-ը CYLAND MediaArtLab-ը ներկայացնում է CYFEST-14 մեդիա արվեստի միջազգային փառատոնը՝ «Խմորում» թեմայով։ CYFEST-ը՝ Արևելյան Եվրոպայի մեդիա արվեստի խոշորագույն միջազգային փառատոներից է՝ հիմնադրված մի խումբ անկախ արվեստագետների և համադրողների կողմից՝ 2007 թվականին։ Այն շրջագայող փառատոն է: Ինչպես Aravot.am-ին տեղեկացրին փառատոնի կազմակերպիչները, այս տարի փառատոնային նախագծերը կցուցադրվեն ոչ միայն Մեծ Բրիտանիայում եւ ԱՄՆ-ում, այլեւ Հայաստանում։ Ծրագիրը ներառում է ցուցահանդեսային նախագիծ, վիդեո արվեստի ցուցադրություն, պերֆորմանսների շարք և ուսումնական հանդիպումներ։ Համադրողներն են Աննա, Ֆրանցը, Ելենա Գուբանովան, Վիկտորյա Իլյուշկինան եւ Սերգեյ Կոմարովը։

«Ավանդական իմաստով, խմորումը սննդի արդյունաբերության տեխնոլոգիական գործընթաց է։ Սակայն, գործնականում այն ամենը, ինչ տեղի է ունենում ժամանակի ընթացքում շնչավոր, անշունչ և նույնիսկ խիստ նյութական առարկաների հետ, կարող է վերաբերվել այս սահմանմանը: Գինին երկար գործընթացի արդյունքում ենթարկվում է վիճակի փոփոխությունների ՝ հասած խաղողից վերածվելով տարբեր աստիճանի քաղցրության և թունդության ըմպելիքների: Մարդկային հարաբերությունները տարիների ընթացքում նույնպես «խմորվում» են՝ ձեռք բերելով ինտենսիվության տարբեր աստիճաններ, երիտասարդ ու անմշակ վիճակներից վերածվելով մեղմ ու հասուն հարաբերությունների», -ասում է CYLAND MediaArtLab-ի հիմնադիր, արվեստագետ, համադրող Աննա Ֆրանցը։

CYFEST-14-ում ներկայացված աշխատանքների հեղինակներն ուսումնասիրում են խմորման բազմազանությունը թե՛ որպես կենսաբանական գործընթաց, եւ թե՛ ավելի լայն փոխաբերական իմաստով: Նախագծի աշխատանքները ցույց են տալիս խմորման մշակութային, գիտական, էթիկական և գեղագիտական հասկացությունների լայն շրջանակը՝ որպես կենդանիների և մեռյալների, գույնի ու հոտի, հնչյունների ու տպավորությունների փոփոխության գործընթաց:

Փառատոնի անցկացման կենտրոնական վայրը կլինի «Հայարտ» մշակութային կենտրոնը, որը ներկայացնում է ժամանակակից մշակույթի ողջ սպեկտրը՝ վիզուալ, պերֆորմատիվ, թվային արվեստից եւ լուսանկարչությունից մինչև ճարտարապետություն, էքսպերիմենտալ կինո, էլեկտրոնային և դասական երաժշտություն:

Հավելենք, որ CYFEST-ը կազմակերպվում է CYLAND MediaArtLab-ի և One Market Data Yerevan-ի կողմից:

 Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ