Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Մեղուն» և «Այբ»–ի այլ նախագծեր ներկայացված կլինեն նաև Վայբերում

«Այբ» կրթական հիմնադրամն այսուհետ ներկայացված կլինի ևս մեկ հարթակում՝ հնարավորություն տալով ավելի մեծ թվով շահառուների ՀՀ-ի տարածքում ներգրավվելու կրթական տարբեր ծրագրերում։ Հիմնադրամն ուրախ է հայտնելու Հայաստանում հաղորդակցման ամենատարածված հարթակներից մեկի՝ «Վայբերի» հետ  համագործակցության մեկնարկի մասին։

Գործընկերության շրջանակում հիմնադրամը գործարկել է Ayb Educational Foundation ալիքը և իր չատբոտը։ Այստեղ ներկայացված են «Այբ» կրթական հիմնադրամի նոր ու խոշոր ծրագրերն ու միջոցառումները, ինչպես նաև այլ նյութեր կրթության և ինքնազարգացման մասին։ Չատբոտի միջոցով հնարավոր կլինի նախապատրաստվել «Մեղու. հայերենը բոլորի համար» մրցույթին, ինչպես նաև գրանցվել մրցույթին մասնակցելու համար:

Համագործակցությունը, որն սկսվում է 2022թ․-ի դեկտեմբերից, մեկնարկում է «Այբ»-ի զանգվածային ամենաընդգրկուն ծրագրերից մեկի՝ «Մեղու․ հայերենը բոլորի համար» մրցույթին համընթաց, որը տրամաբանության և հայերենի շուրջ է միավորում ՀՀ, Արցախի և սփյուռքի 3-12-րդ դասարանների աշակերտներին։

Գործընկերության ընթացքում համատեղ Վայբերում ստեղծվելու և տարածվելու են կրթական ոգևորիչ կերպարային ու տեսողական գործիքներ, հայոց լեզվի մրցույթի գլխավոր հերոսի՝ Մեղվի տեսքով։