Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Մեղրի-Ագարակ ճանապարհին տեղադրված է ռուսական ФСБ-ի անցակետը, ինչ է սա, եթե ոչ միջանցք… Հայկական Նյուրնբերգը մոտ է, պատրաստվե՛ք, պարոնայք». ԱԺԲ-ի ցույցը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ազգային- ժողովրդավարական բեւեռը Աղավնո համայնքի 73 բնակիչների ստորագրությամբ ստացել էր նամակ-դիմում՝ խնդրանքով՝ այն հանձնել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, վարչապետ Փաշինյանին եւ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին:

Ֆրանսիայի եւ ԱՄՆ նախագահներին ուղղված նամակում մասնավորապես նշվել է. «Աղավնո գյուղի բնակչությունը խնդրում և հայցում է Ձեր գործուն և անհապաղ միջամտությունն ու միջնորդությունը՝ մտցնելու Աղավնո գյուղը նոր միջանցքի գոտու մեջ՝ կանխելու համար հումանիտար այս աղետը, որի արդյունքում մենք զրկվելու ենք մեր տներից, մեր կենսակերպից, մեր հայրենիքի ևս մի հատվածից և գուցե նաև մեր կյանքերից: Իրականացվող գաղտնի գործարքը Երևանի և Բաքվի միջև՝ հանդիսանում է ոչ այլ ինչ՝ քան ցեղասպանության տարատեսակ և ի դեմս մեզ՝ փախստականների նոր խմբաքանակի առաջացում: Արցախի վարչախումբը՝ մեզ մոտ էմիսարներ է ուղարկել, որոնք բացահայտորեն մեզ կոչ են արել լքել մեր տները, որովհետև գյուղի դավաճանական փոխանցումից հետո անկարող են լինելու ապահովել մեր անվտանգությունը, իսկ տեղի ռուսական զորքը հեռանալու է այս տարածքից: Մենք չունենք այլևս այլ հույս՝ քան ձեր՝ Մինսկի Խմբի համանախագահ և Հայաստանի բարեկամ երկու պետությունների՝ ԱՄՆ և Ֆրանսիայի ղեկավարների միջամտությունն ու միջնորդությունը՝ վերահաս և անխուսափելի թվացող հումանիտար աղետը կանխելու նպատակով»:

Այսօր Բեւեռի ներկայացուցիչները նամակ-դիմումը հանձնեցին երկու դեսպանատներին: ԱԺԲ անդամ Վահե Գասպարյանը ֆրանսերեն ներկայացրեց նամակի բովանդակությունը. «Մենք այսօր այստեղ ենք Արցախում տեղի ունեցող զարգացումների պատճառով: Տեղի է ունենում այն, ինչի մասին ԱԺԲ-ն ամիսներ շարունակ զգուշացնում էր հայ հանրությանը: Տեղի է ունենում այսպես կոչված «լավրովյան», կամ Պուտին-Էրդողան-Ալիեւ պլանի կյանքի կոչումը: Այդ հրեշավոր, հակահայ, մարդատյաց պլանը կազմվել էր դեռեւս 2016 թվականին եւ պիտի կյանքի կոչվեր ապրիլյանից հետո, բայց դա տեղի չունեցավ Ռոբերտ Աբաջյանի, Ադամի եւ մեր հերոս տղաների անձնազոհության շնորհիվ: Նրանք հրաժարվեցին լքել իրենց դիրքերը եւ ենթարկվել դավաճան նահանջի հրամանին: Դա տեղի չունեցավ նաեւ «Սասնա ծռերի» ապստամբության շնորհիվ եւ 4 տարի ժամանակ ունեինք մենք՝ կանխելու վերահաս պատերազմը: Սերժ Սարգսյանի եւ Նիկոլ Փաշինյանի վարչախմբերը 4 տարի շարունակ ոչ միայն ոչինչ չարեցին, որպեսզի կանխեն վերահաս պատերազմը, այլեւ Նիկոլ Փաշինյանն իր դավադիր քայլերով միայն մոտեցրեց այդ օրը»:

Նա հայտարարեց, որ 44-օրյա պատերազմը հեղինակել եւ հետեւողականորեն իրացրել է հենց Վլադիմիր Պուտինը, որը կանաչ լույս է վառել Ադրբեջանի համար. «Վլադիմիր Պուտինը հեղինակել է նոյեմբերի 9-ի փաստաթուղթը եւ հենց այդ փաստաթղթի համաձայն նրանք հիմա փորձում են կյանքի կոչել վերջին կետերը՝ Լաչինի միջանցքի վերացում, Արցախի զինաթափում, Արցախի հայաթափում, Մեղրիի միջանցքի կյանքի կոչում: Այսօր լուր եկավ, որ Մեղրի-Ագարակ ճանապարհին տեղադրված է ռուսական ФСБ-ի անցակետը: Ինչ է սա, եթե ոչ միջանցք: Շաբաթներ, ամիսներ շարունակ Նիկոլ Փաշինյանները, Արարատ Միրզոյանները, Ալեն Սիմոնյանները, Արմեն Գրիգորյանները մեզ համոզում էին, որ ոչ միջանցք չի լինի: ФСБ-ի անցակետը նրանց համար խնդիր չէ, դա նրանց հոգեհարազատ ռեժիմն է, նրանց հոգեհարազատ ФСБ-ն է: Զանգեզուրի միջանցքը օդ ու ջրի պես հարկավոր է պուտինյան հանցավոր ռեժիմի համար, որպեսզի ցամաքային կապ ունենա իր թուրք եղբայրների հետ: Հենց Թուրքիան է ՌԴ-ի միակ եւ վերջին հույսը, որի միջոցով փորձում է շրջանցել սանկցիաները: Օգոստոսի 5-ին Վլադիմիր Պուտինը եւ իր եղբայր Էրդողանը նոր Լենին-Աթաթուրք պակտ կնքեցին: Նրանք պայմանավորվեցին փակել Արցախի հարցը: Պուտինը գնում է զիջումների, որովհետեւ նա կարիք ունի շտապ զինադադարի, ռուսական բանակը ջախջախվում է»:

Վահե Գասպարյանի խոսքով՝ հիմա Պուտինը Թուրքիային դրա դիմաց պատրաստ է զիջել ամեն ինչ Սիրիայում, Լիբիայում, Արցախում. «Տեղի է ունենում հերթական ռուս-թուրքական առեւտուր, գործարք՝ հայերի տարածքների եւ շահերի հաշվին: Չի՛ լինելու: Շաբաթը ուրբաթից շուտ է գալու, հաշված շաբաթներ, ամիսներ անց պուտինյան ռեժիմը տապալվելու է»:

Վահե Գասպարյանը նշեց, որ նման ցույցերով թույլ չեն տալու, որ Փաշինյանի իշխանությունը վերջին զիջումների գնա ռուսաց թագավորի առջեւ. «Ռեժիմների տերերը կանգնելու են հայ ժողովրդի դատաստանի առջեւ: Հայկական Նյուրնբերգը մոտ է, պատրաստվե՛ք,պարոնայք»;

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ