Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Մեկ նոր նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Յուրի Երզնկյանի ծննդյան 100-ամյակ» թեմային

2022 թվականի հոկտեմբերի 2-ին շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Յուրի Երզնկյանի ծննդյան 100-ամյակ» թեմային:

Նամականիշի մարումն իրականացրեցին Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, «ՀայՓոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Արայիկ Աբրահամյանը, կինոռեժիսոր Յուրի Երզնկյանի դուստրը՝ պրոֆեսոր Անետա Երզնկյանը, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը:

320 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի աջ հատվածում պատկերված է հայ ականավոր ռեժիսոր, սցենարիստ, պրոֆեսոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ և պետական մրցանակի դափնեկիր Յուրի Երզնկյանը (1922-1996թթ.):

Նամականիշի ձախ հատվածում պատկերված են դրվագներ «Առաջին սիրո երգը» հայկական գեղարվեստական ֆիլմից (ռեժիսոր՝ Յուրի Երզնկյան), որը նկարահանվել է 1958 թվականին:

Նամականիշի ներքևի հատվածում պատկերված է «Յուրի Երզնկյան, 1922-1996» գրառումը՝ հայերեն և անգլերեն լեզուներով:

Թողարկման օրը` 02 հոկտեմբերի 2022թ.

Դիզայնը՝ Ռեմ Սահակյան

Տպարանը` Cartor, Ֆրանսիա

Չափսերը` 40,0 x 30,0 մմ

Մեկ թերթի վրա՝ 10 հ.

Տպաքանակը՝ 15 000 հ.