Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Մեկնարկեց Մեդիա և տեղեկատվական գրագիտության հեքըթոնը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Երևանի Պետական համալսարանում մեկնարկեց Մեդիա և տեղեկատվական գրագիտության հեքըթոնը (Media and Information Literacy Hackathon), որը ամիսներ շարունակ մշակվում էր և այսօր հնարավորություն էր ընձեռվել այն իրականցնելու։ Նպատակն է, որ մարդիկ կարողանան տարբերել ապատեղեկատվությունը և չխաբվեն։

Բոլորս էլ ապրում ենք այնպիսի ժամանակներում,որտեղ ապատեղեկատվությունը անխուսափելի է։ Միջոցառման նպատակը, որ ստեղծվեն խմբեր, որոնք կառաջարկեն այնպիսի լուծումներ և ծրագիր, որը կկանխի ապատեղեկատվության լայն տարածումը։

Միջոցառմանը մասնակցում էին 80-ից ավելի աշակետններ, նաև առցանց մասնակիցներ՝ տարբեր երկրներից։ Աշակերտները հավաստիացրին, որ մեծ ոգևորությամբ են մասնակցում: Մասնակիցներին ծրագիրը ներկայացրեց Ալեքսանդր Մարտիրոսյանը։ Միջոցառման կարեւորությունն ընդգծեցին Հանրային լրագրության ակումբի նախագահ Սեդա Մուրադյանը, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչ Դեյգն Վալընթայը:

Տեսանյութը՝ քիչ անց

Մանե ՏԻԳՐԱՆՅԱՆ