Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Մենք ասում ենք՝ ով դավաճանել է այս երկիրը, ով հանձնել է հողերը, չպետք է մտնի Եռաբլուր. Զոհված զինծառայողի հայր

Մենք ասում ենք՝ ով դավաճանել է այս երկիրը, ով հանձնել է հողերը, չպետք է մտնի Եռաբլուր. Զոհված զինծառայողի հայր

«Մենք ասում ենք՝ այն,  ով դավաճանել է այս երկիրը, այն, ով հանձնել է հողերը, չպետք է մտնի Եռաբլուր, ու մենք մեր խոսքին հավատարիմ այսօր այստեղ ենք գտնվում»,-Եռաբլուր զինվորական պանթեոնում 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախյան երրորդ  պատերազմում զոհված Հակոբ Ռոստոմյանի հայրը` Արա Ռոստոմյանը։

Նա և զոհված զինծառայողների շատ ծնողներ արդեն Եռաբլուրում են, ուր նաև Բանակի օրվա առիթով այցելելու է Նիկոլ Փաշինյանը։

«Եթե 10 հոգով չեն կարողանա ինձ տանել, մի 10 հոգի էլ կբերն ու կտանեն, հետո մյուսին։ Կին ոստիկաններն էլ են բերել այս անգամ»,- ասաց նա։

Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը նշեց, որ այդտեղ է թույլ չտա մոտենան իր տղայի շիրիմին։

«Կարծում եմ՝ չեն մոտենա։ Երևի եկել են հերթական կապիկությունը անեն, ներկա ստանան, նկարվեն, գնան։ Զարմանալի է, որ հազարավոր ոստիկաններ են բերել, առանց գետինը մտնելու այստեղ կանգնած են պատ են կազմել»,- նշեց նա։

Գ.Գալեյանը չի հասկանում, թե ռազամական ոստիկանությունն ինչ գործ ունի այստեղ։ 

«Եկել են  անողնաշարի պես, փորձում են պաշտպանել մի մարդու, մի իշխանության, որը բանակը քանդում է։ Մեր երկրում ոստիկաններ չկան, Նիկոլի, Աննայի անձնական օգտագործման տրյապկեքն են։ Ոնց ուզում են, այս ոստիկանների հետ վարվում են իրենք,- ասաց Գալեյանը։