Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Մենք ընտրել ենք խաղաղ, խելամիտ քաղաքականությունը․Ղարիբաշվիլի

Jnews-ի փոխանցմամբ, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ֆեյսբուքյան իր էջում 2008 թվականի օգոստոսյան պատերազմի 14-րդ տարելիցի կապակցությամբ գրառում է արել՝ նշելով, որ երկրի տարածքային ամբողջականությունը կվերականգնվի:

Նույն գրառման մեջ վարչապետն իր հարգանքն է հայտնում օգոստոսյան պատերազմում զոհված զինվորներին ու խաղաղ բնակիչներին։

«14 տարի է անցել 2008 թվականի օգոստոսյան պատերազմից, որը մեր բազմաթիվ համաքաղաքացիների կյանքը խլեց, 14 տարի շարունակ մեր երկրի սիրտը` Սամաչաբլոն, Ցխինվալիի շրջանն ու Աբխազիան օկուպացված են Ռուսաստանի կողմից:

Մենք ընտրել ենք խաղաղ, խելամիտ քաղաքականությունը՝ որպես տարածքային ամբողջականությունը վերականգնելու և երկիրը միավորելու միջոց, և հավատում ենք, որ անպայման կհասնենք մեր նպատակին՝ Վրաստանը միավորված կլինի», -գրել է Ղարիբաշվիլին։