Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Մենք մի քանի անգամ առաջարկել ենք հայելային հետքաշում»․ ԱԳ փոխնախարար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«Այն, ինչ տեսանք, տեղեկատվության տեսանկյունից սպառիչ էր։ Մենք գիտակցում ենք, որ սա նաեւ ահաբեկչության տեսակ է քաղաքացիական բնակչության հանդեպ։ Կուզեի, որ միջազգային մայրաքաղաքներին տեղեկատվությունը ներկայացվեր նաեւ այս տեսանկյունից»,-ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների մասնակցությամբ սեպտեմբերի 29-ին Գեղարքունիքի մարզի սահմանամերձ դարձած մի քանի գյուղեր այցից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանը։

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը փոխնախարարից եւ ճեպազրույցին ներկա մյուս պաշտոնյաներից հետաքրքրվեց դիրքային կորուստների եւ դիրքային վերադասավորումների արդյունքում ստեղծված իրավիճակի մասին։ Մնացական Սաֆարյանը պատասխանեց․ «Մենք մի քանի անգամ առաջարկել ենք հայելային հետքաշում։ Այս մասին իրազեկել ենք նաեւ մեր գործընկերներին»։

ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը, որն ուշադիր լսում էր պատասխանը, արձագանքեց փոխնախարարին․ «Մենք եւս սատարում ենք այդ առաջարկը»։

Ապա հարցին անդրադարձավ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Առաքել Մարտիկյանը․ «Քաջ գիտակցում ենք, որ հակառակ կողմը փորձելու է խնդիրը լուծել ի նպաստ իրեն։ Նման պարագայում դիրքերի հեռու-մոտիկ լինելը, հավաստիացնում եմ, ոչ մի ռազմական նշանակություն չունի։ Այսինքն, մենք սպասում ենք ու պատրաստվում ենք հակառակորդին դիմակայելուն։ Ինչ վերաբերում է մեր կորցրած դիրքերին, ապա, կներեք, թվերը չեմ կարող այսպես բարձրաձայնել»։

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն էլ իր հերթին նշեց․ «Իսկապես, դուք ճիշտ եք ասում, որովհետեւ երբ զորքերը նման հեռավորության վրա են գտնվում, դա լրացուցիչ առիթ կարող է հանդիսանալ թեկուզ տեղային բախումների, հատկապես, երբ հակառակորդի կողմից հաճախ են հրահրվում նման բախումներ։ Նաեւ դրանից ելնելով է, որ ՀՀ ղեկավարությունը պարբերաբար առաջարկում է զորքերի հայելային հետքաշում անել՝ տեղային դրսեւորումներից զերծ մնալու համար»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ