Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Մեր գիտական միտքը պետք է լինի պետական մտքի առաջնագծում, ինչում մենք միշտ հաջողել ենք. Տիգրան Մանսուրյան

«Աշխարհը գտնվում է բեկումնային իրավիճակում, և գոյացել են այնպիսի տարօրինակ խնդիրներ, որոնք մի կողմից՝ դրական, մյուս կողմից՝ ծայրահեղ բացասական նշանակություն ունեն: Ես կարծում եմ, որ մեր գիտական միտքը պետք է լինի պետական մտքի առաջնագծում, ինչում մենք միշտ հաջողել ենք»,- ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասել է կոմպոզիտոր, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը։ 

Նա նշել է, որ Հայաստանը դեռ Սովետական իշխանության տարիներին համարվել է գիտության հանրապետություն, և կարևոր է, որ մենք այդպիսին մնացել ենք. «Համալսարանը ոչ միայն գիտության ռացիոնալ, այլև ազգային գիտակցության հումանիտար ամենամեծ կենտրոնն է: Այն հայագիտական հումանիտար կենտրոն է, որը գիտության նվաճումներին ու ձեռքբերումներին իմաստ և հողեղեն մարմին է տալիս: Այս երկուսի համատեղումն ապահովում է համալսարանը»։

Ամփոփելով խոսքը՝ մաեստրոն հորդորել է ուսանողներին լավ սովորել՝ ապահովելու գիտության անընդհատական զարգացումը:

ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում տեղի է ունեցել հանդիպում հայ կոմպոզիտոր, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի հետ, որի ընթացքում համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը մաեստրոյին հանձնել է ԵՊՀ ոսկե մեդալ:

ԵՊՀ հանրային կապերի և մարքեթինգի վարչությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը մաեստրոյին հանձնել է ԵՊՀ ոսկե մեդալ