Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Մեր հանրությանը սրել Ռուսաստանի դեմ՝ ավելի վատ մեզ համար». Ռոբերտ Քոչարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«Չեմ տեսնում, որ ԱՄՆ-ը կամ Ֆրանսիան կարող են պատասխանատվություն ստանձնել մեր անվտանգության հետ կապված, նման հնարավորություն ուղղակի հնարավոր չէ պատկերացնել»,- այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչպե՞ս Է վերաբերվում արեւմտյան երկրների, հատկապես, ԱՄՆ-ի կողմից Հայաստանին ռազմական աջակցություն տալու հնարավորությանը ու այս համատեքստում՝ ինչպե՞ս է գնահատում Ռուսաստանի եւ ՀԱՊԿ-ի կեցվածքը՝ Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի պարագայում:

«Իրենց հայտարարությունները դրական եմ գնահատում, Նենսի Փելոսիի այցը եւ նրա արած հայտարարությունները դրական եմ համարում, բոլոր քայլերը, որոնք օգնում են մեզ եւ ինչ-որ տեղ միտված են զսպելու Ադրբեջանին, դրական եմ գնահատում, բայց ուզում եմ իրատես լինենք. Միացյալ նահանգների ազդեցությունը նաեւ Թուրքիայի վրա շեշտակի նվազել է եւ Ռուսաստանի ազդեցությունն է նվազել Ադրբեջանի վրա: Ադրբեջանի նախագահը կանգնած ուղիղ հայտարարում է, որ որեւէ զանգի հետ հույս չկապեք, հասկանալի է՝ ո՞ւմ է ակնարկն ուղղված։ Բայց տվյալ դեպքում, հողի վրա, ռեալ հնարավորություններ ունի Ռուսաստանը՝ այստեղ Հայաստանում, որը կաշկանդված է ուկրաինական պատերազմով, որի դերակատարությունն այստեղ նվազել է մեր պարտության պատճառով, որն այսօր փորձում է նույն կարգի հարաբերություններ կառուցել Ադրբեջանի հետ։ Լավրովի ելույթները Բաքվում, եթե ուշադիր կարդաք, կտեսնեք թե իրենք ի՞նչ տեղ են տալիս Ադրբեջանին Հարավային Կովկասում իրենց քաղաքականության մեջ։ Մեղադրենք Ռուսաստանին, թե ինչո՞ւ է Ռուսաստանն իր ազգային շահերից բխող քայլեր անում, պարզապես  անիմաստ է։ Մեր հանրությանը սրել Ռուսաստանի դեմ՝ ավելի վատ մեզ համար։ Այո, մենք ավելի ակտիվ պետք է համոզենք Ռուսաստանին, որ Հայաստանն իրենից բան է ներկայացնում, որ այս քաղաքականությամբ կարող եք կորցնել Հայաստանը, այո, պետք է համոզել, այդ ուղղությամբ ոչինչ չի արվում»:

Մանրամասները՝ քիչ ուշ՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ