Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Մեր հավաքական պարտքն է՝ նեցուկ լինել Հայոց Բանակին, լինել հայ զինվորի կողքին. ՀՅԴ Հայաստանի ԳՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

ՀՅԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՄ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

1992թ․ ՀՀ պաշտպանության նախարարության հրամանագրով հունվարի 28-ն ամրագրվեց որպես Հայոց Բանակի օր։

Մեր բանակը հայ ժողովրդի հավաքական երազանքների և աննահանջ կամքի ծնունդն էր՝ անկախ պետականություն, արժանապատիվ խաղաղություն և անվտանգ ապագա ունենալու երաշխիքը։

ՀՀ ԶՈՒ-ի ձևավորման ակունքներում ոչ միայն Արցախյան ազատամարտը փառքով նշանավորած կամավորական տասնյակ ջոկատների ներդրումն է, այլև համայն հայության՝ Հայոց Բանակ ունենալու նվիրական երազանքը։

Կոփվելով 1992-94 թթ․ ազատագրական հերոսական մարտերում, անցնելով բազում փորձություններով՝ մեր բանակը խաղաղություն պարտադրեց թշնամուն և դարձավ մեր տարածաշրջանը կայունացնող գործոններից մեկը։

Ցավոք, այսօր Հայոց Բանակը ծանր ժամանակներ է ապրում։

Ապազգային ուժերի, ձախողված վարչախմբի և օտարահպատակ կառավարիչների ազգակործան հանձնառությունների թիրախում՝ ազգային այլ արժեքների կողքին, բացահայտորեն նսեմացվում և կազմաքանդվում է Հայոց Բանակը՝ մեր նվիրական ձեռքբերումը, մեր լինելիության երաշխիքը։

Այս բարդագույն իրավիճակում, երբ թշնամու ցեղասպանական նկրտումներն ակնհայտ են, երբ շարունակվում է Արցախի շրջափակումը, երբ խոցված է Հայաստանի ինքնիշխանությունը, իսկ ՀՀ իշխանությունները շարունակում են երկրում ամրագրել բռնատիրությունը, մեր հավաքական պարտքն է նեցուկ լինել Հայոց Բանակին, լինել հայ զինվորի կողքին։

Միասնական կամքով, ազգային-պետական իդեալներին ու շահերին տեր կանգնելով, մենք պարտավոր ենք համախմբվել, չհանձնվել մեզ պարտադրվող նվաստացուցիչ և պարտվողական քաղաքականությանը, չհանդուրժել Հայոց Բանակի դիտավորյալ կազմաքանդումը՝ գիտակցումով, որ մեր Բանակն է այս տարածաշրջանում մեր կենսունակության, անկախության և ապագայի երաշխիքը։

Շնորհավոր տոնդ, Հայո՛ց բանակ, հաղթանակներ դեռ լինելու են։

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի
Հանրային կապերի գրասենյակ