Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Մեր քաղաքացիներն են՝ ընդմիշտ ». Պուտինը՝ ՌԴ կազմի մեջ մտած 4 նոր շրջանների մասին

Կրեմլում տեղի է ունեցել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության, Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության, Զապորոժիայի շրջանի և Խերսոնի շրջանի Ռուսաստանի կազմում ընդգրկվելու և Ռուսաստանի Դաշնության նոր սուբյեկտների ձևավորման մասին համաձայնագրերի ստորագրման արարողությունը։

Վլադիմիր Պուտինը քաղաքացիներին դիմեց ծավալուն ելույթով, որում, մասնավորապես, ասաց.

«Մարդիկ, որոնք ապրում են Լուգանսկում և Դոնեցկում, Խերսոնում և Զապորոժիեում, դառնում են մեր քաղաքացիները՝ ընդմիշտ: Մենք Կիևի ռեժիմին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները և վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ. մենք պատրաստ ենք»։

«Բելովեժսկայա Պուշչայում այն ժամանակվա կուսակցական էլիտայի ներկայացուցիչները որոշել են փլուզել ԽՍՀՄ-ը։ Մարդիկ  հայտնվեցին հայրենիքից կտրված Սա պատռեց, պառակտեց մեր ժողովրդի համայնքը, վերածվեց ազգային աղետի։ Այն կտոր-կտոր արեց, պառակտեց մեր  համայնքը՝ վերածվելով  ազգային աղետի։ Խորհրդային Միություն չկա, անցյալը հետ չենք բերի։ Այո,  Ռուսաստանին այսօր դա պետք էլ չէ։ Մենք սրան չենք ձգտում»,- ասել է ՌԴ նախագահը։

Միևնույն ժամանակ, Եվրոպական խորհրդի ուրբաթ օրը Բրյուսելում հրապարակված հայտարարության մեջ ասվում է.

«Մենք կտրականապես մերժում և միանշանակ դատապարտում ենք Ռուսաստանի կողմից Ուկրաինայի Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի շրջանների անօրինական բռնակցումը։ Դիտավորյալ խախտելով կանոնների վրա հիմնված միջազգային կարգը և կոպտորեն խախտելով Ուկրաինայի՝ անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հիմնարար իրավունքները, ՄԱԿ-ի կանոնադրությամբ և միջազգային իրավունքով ամրագրված հիմնարար սկզբունքները՝ Ռուսաստանը վտանգում է համաշխարհային անվտանգությունը»:

Փաստաթղթում ընդգծվում է, որ Կրեմլի միջուկային սպառնալիքները, ռազմական մոբիլիզացիան և Ուկրաինայի տարածքը որպես Ռուսաստանի տարածք խեղաթյուրելու ռազմավարությունը, հայտարարությունները, որ պատերազմն այժմ կարող է տեղի ունենալ Ռուսաստանի տարածքում, չեն վարանի մեր վճռականությունը:

«Մենք անշեղորեն աջակցում ենք Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը»,- ասվում է փաստաթղթում։