Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Մեր քվեով ՔՊ-ն երբեք իշխանության չի գալու, դա մեզ համար «կարմիր գիծ է». Մ. Թանդիլյանը՝ Սիսիանում ընտրություններից հետո ստեղծված իրավիճակի մասին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

ՏԻՄ ընտրություններում վիճահարույց տեղերի հետ կապված հարցազրույց՝ «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի հետ

-Տիկին Թանդիլյան, սեպտեմբերի 25-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով ամենաուշագրավ պատկեր ունեցողներից է  Սիսիան համայնքը, որտեղ չնայած իշխող ՔՊ-ն ամենաշատ ձայներն է հավաքել, սակայն չունի մեծամասնությունը։ Ձեր ղեկավարած ուժը՝ ըստ արդյունքների երրորդն է, և հիմա շատ բան նաև կախված է հենց Ձեր թիմի որոշումից, թե ում կմիանա։ Այս օրերին մամուլում ամենաշատ տարածվող սցենարն այն է, որ դուք կընտրեք իշխող ուժին, չնայած նրան, որ բազմիցս եք հայտարարել, որ ձեր համար «կարմիր գիծ» է ՔՊ-ին ձեր քվեով իշխանության բերելը։ Հիմա կասեք իրականում՝ ո՞րն է Ձեր սցենարը, դուք պատրաստվու՞մ եք միանալ ինչ-որ ուժի։

–          Որպես համայնքի ղեկավար մենք առաջադրելու ենք մեր թեկնածուին, քանի որ խորապես համոզված ենք՝ Արա Զաքարյանից լավ թեկնածու Սիսիանը ունենալ չի կարող, և, Սիսիանի շուրջ ստեղված նոր մարտահրավերներին համայնքը լավագույնս կարող է դիմակայել հենց Արա Զաքարայի գլխավորությամբ։

Այո՛, ես բազմիցս հայտարարել եմ, որ մեր քվեով «Քաղաքացիական  պայմանագիրը» երբեք իշխանության չի կարող գալ, դա մեզ համար «կարմիր գիծ է»։ Զարմանում եմ, որ այդ հարցը դեռ առաջանում է այն դեպքում, երբ մենք դա ապացուցել ենք նաև նախորդ տարվա ՏԻՄ ընտրությունների ժամանակ․ 13 համայնքներում ընտրված մեր և ոչ մի ավագանի չի քվեարկել ՔՊ-ի օգտին։

Իսկ ինչ վերաբերում է մեզ միանալուն կամ քվեարկելուն, կարծում եմ, անտրամաբանական կլինի դրան մեր հակադրվելը։ Եթե որևէ ուժի մոտ կլինի ցանկություն մեր օգտին քվեարկելու, մենք նրանց հակառակը չենք ստիպելու կամ համոզելու։

-Ըստ էության, Սիսիանում հիմա համայնքի ղեկավարումը որոշվելու է ավագանիների քվեարկության միջոցով։ Ինչու՞ պետք է քաղաքական ուժերը ընտրեն երրորդ ուժին և ոչ թե, օրինակ,  ամենաշատ ձայներ հավաքած առաջինին։

–          Քանի որ ժողովուրդը համայնքի ղեկավարի որոշումը պատվիրակել է ավագանու անդամներին, հույս ունենք, որ Սիսիանի ավագանու ընտրված անդամները գործելու են հանուն Սիսիանի և կատարելու են լավագույն ընտրությունը՝ Սիսիանը ապրելու, զարգանալու, ուժեղանալու համայնք դարձնելու հնարավորությունը բաց չթողնելու համար։ Եվ եթե այդպես վարվեն, ապա միարժեքորեն քվեարկելու են Արա Զաքարյանի օգտին։

-Ընտրություններից հետո հետաքրքիր պատկեր է ձևավորվել նաև Ալավերդիում։  Ձեր ղեկավարած «Ապրելու երկիր» կուսակցությունը ստացել է ձայների 49%-ը , իսկ իշխող «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 47%։ Ստացվում է, որ չնայած ձայներով հաղթել եք, բայց մեծամասնություն չեք ձևավորել։ Հիմա երրորդ ուժից՝ «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունից է կախված լինելու, թե որ ուժը կստանձնի համայնքի ղեկավարումը։ Ի՞նչ գործընթացներ են հիմա այս խնդրի շուրջ տեղի ունենում, արդյոք ՀԱԿ-ը տրամադրված է Ձեր թիմի հետ աշխատելուն։

– Ալավերդիում «Ապրելու երկիրը» հաղթել է և այս պահին քննարկվում է այդ հաղթանակը վերջնականապես ամրագրել ավագանու նիստում Հայ Ազգային կոնգրես կուսակցության հետ համագործակցության միջոցով։ Լիահույս ենք, որ մեր համագործակցության արդյունքում Ալավերդին վերջապես կունենա իրեն արժանի կառավարում՝ համայնքի լավագույն պոտենցիալը և մարդկային ներուժը լիարժեք իրացնելու շնորհիվ։ Արկադի Թամազյանի փորձը և նվիրված աշխատանքը հայրենի համայնքում դրա վառ վկայությունն են։