Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Մեր նկատմամբ ոչ մեկ չի կարող ճնշում գործադրի». Էդգար Արշակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ինչպես տեղեկացրել էին սեպտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններ տեղի ունեցան նաեւ Լոռու մարզի Տաշիր համայնքում: Այստեղ պայքարում էին երկու քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը եւ «Միասնական համայնք» դաշինքը: Նախնական արդյունքներով «Միասնական համայնքը» ձայների առավելագույն թվով հաղթել է «Քաղաքացիական պայմանագրին»:

Մինչդեռ, այսօր տարբեր աղբյուրներով լուրեր են շրջանառվում, որ ճնշումներ են կիրառվել Տաշիրում «Միասնական համայնք» դաշինքի թեկնածուների նկատմամբ։ Մասնավորապես Նորաշեն եւ Կաթնառատ համայնքներում աշխատանքից ազատվել են 2 թեկնածուներ, ովքեր աշխատել են դպրոցում:

Աշխատանքից ազատվել է նաեւ Տաշիր բժշկական կենտրոնի վիրաբույժը: Նշվում է նաեւ, որ Տաշիրում պոլիկլինիկայի ընտանեկան բժիշկը ճնշումների ներքո ներկայացրել է ինքնաբացարկի դիմում, այլապես կազատվի աշխատանքից:

Ըստ տարածված լուրերին, բոլոր նշված դեպքերում ճնշումներն ուղղորդվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից։

Aravot.am-ը փորձեց կապ հաստատել «Միասնական համայնք» դաշինքի ցուցակը գլխավորող Էդգար Արշակյանի հետ, պարզելու համար, թե որքանով է լուրը համապատասխանում իրականությանը: Վերջինս, սակայն հրաժարվեց խոսել, միայն ասաց. «Ես հարցազրույց չեմ ուզում տամ: Ես ճնշում չգիտեմ, մեր նկատմամբ ոչ մեկ չի կարող ճնշում գործադրի»:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ