Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Մեր ուղերձը հաշտեցումն է»․ Մամեդովը ՄԱԿ-ի միջազգային դատարանում «արդարացումներ» ներկայացրեց՝ աղավաղելով իրականությունը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են  Ադրբեջանի դեմ ՀՀ-ի ներկայացրած հայցի վերաբերյալ լսումները։ Քիչ առաջ Ադրբեջանի տեսակետի ներկայացման հերթն էր։ Ադրբեջանի փոխարտգործնախարար, արդարադատության միջազգային դատարանում այդ երկրի ներկայացուցիչ Էլնուր Մամեդովը նախ մեջբերեց Հայաստանի տեսակետը, որ Ադրբեջանը էթնիկ զտման փորձեր  է անում։ Նա ասաց․ «Ադրբեջանը մերժում է ՀՀ-ի անհիմն մեղադրանքները։ ՀՀ-ն օգտվել է Լաչինի ճանապարհի հետ կապված բողոքներից՝ քաղաքական լծակներ օգտագործելու համար։ Փոխանակ հարցերը փորձեն լուծեն, ատելություն եւ վախ են սերմանում Ադրբեջանի դեմ։ Ի՞նչ է տեղի ունենում։ Ադրբեջանը վերահաստատում է, որ ինքը չի պարտադրել որեւէ սահմանափակում Լաչինի միջանցքի երկայնքով եւ չէր էլ կարող անել։ Ըստ եռակողմ հայտարարության՝ միջանցքը գտնվում է ՌԴ խաղաղապահների վերահսկողության ներքո»։

Ըստ Մամեդովի՝ բողոքավորները հրապարակային հայտարարել են, որ մտադրություն չունեն երթեւեկությունն արգելափակելու եւ ամեն օր տասնյակ մեքենաներ են անցնում բողոքի վայրի կողքով․ «Այսօր հազար մեքենա ու բեռնատար է անցել։ Բռնության եւ առճակատման մասին որեւէ զեկույցներ չեն եղել։ ՀՀ-ն մերժել է հարցը լուծելու բոլոր հրավերները։ Չկա համոզիչ մեկնաբանություն, որ Ադրբեջանը միտումնավոր վնասում է էթնիկ հայերին, որոնք ապրում են Ադրբեջանի «Ղարաբաղ» տնտեսական գոտում, կարճ՝ «Ղարաբաղ»։ Մենք քննադատում ենք ՀՀ-ի գործողությունները։ Նա հրաժարվում է ապահովել եռակողմ հայտարարությունը։ Ադրբեջանի ուղերձը հաշտեցումն է։ Հույս ունենք համատեղ խաղաղ ապագայի»։

Ապա Էլնուր Մամեդովը պնդեց թեզը, թե «ԼՂ հայերն Ադրբեջանի քաղաքացիներ են», որոնց իրավունքներն ու անվտանգությունն Ադրբեջանը կպարտավորվի իբրեւ թե ապահովել։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ