Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Մեր տղաներին սպանել է Նիկոլն իր այսօրվա ոհմակով և չենք ուզենա, որ իրենք գան այստեղ, այցելեն մեր տղաներին. Զոհվածի հայր

Արցախյան երրորդ պատերազմում նահատակված զինվորների ծնողներն օրեր առաջ հայտարարել էին, որ սեպտեմբերի 27-ին՝ պատերազմի մեկնարկի 2-րդ տարելիցի օրը թույլ չեն տալու, որ Նիկոլ Փաշինյանը մուտք գործի «Եռաբլուր» զինվորական պանթեոն, որտեղ ամփոփված են նրանց որդիների աճյունները։ Զոհված զինծառայողների ծնողները, հարազատները, ողջ գիշեր «Եռաբլուրում» են եղել։

«Մենք ինչպես հայտարարել էինք, երեկ ժամը 23-ից «Եռաբլուրում» ենք գտնվում։ Մեր կոչին արձագանքել են բազմահազար քաղաքացիներ: Մենք ամբողջ գիշեր այստեղ ենք անցկացրել, որևէ սադրանք՝ չեղավ»,- «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց զոհված զինծառայող Հակոբ Ռոստոմյանի հայրը՝ Արա Ռոստոմյանը:

Նրա խոսքով, իշխանության ներկայացուցիչները նախօրոք հայտարարել էին, որ չեն գալու լրացուցիչ սադրանքներից խուսափելու և լարվածությունը թուլացնելու համար:

«Եթե այդ ամենը գիտակցում էին, սեպտեմբերի 21-ին մենք մի քանի անգամ հորդորեցինք՝ մի մոտեցեք: Ոստիկաններ հավաքված էին։ Մոտ մի 50 ծնողի դիմաց բերել էին հազարից ավելի ոստիկաններ: Մենք իրենց հորդորեցինք մի մոտեցեք և մի արեք այդ արարողությունը, բայց իրենք չլսեցին: Հիմա տեսնելով, որ մեր կոչով բազմահազար ժողովուրդ եկան այստեղ, արդեն իրենք խուսափեցին»,-ասաց Արա Ռոստոմյանը:

Սեպտեմբերի 21-ին զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ բռնի ուժ կիրառելուց, բերման ենթարկելուց հետո  մեծ աղմուկ բարձրացավ, գուցե հենց սա է նաև, ըստ նրա, իր ազդեցությունն ունեցել, որ իշխանավորներն այսօր չեն եկել։

«Այն ժամանակ երևի իրենք ուզում էին ասել՝ մեր դեմ փակ դռներ չկան, բայց առանց գիտակցելու, որ ծնողների վրայով անցնելը փակ դուռ չէ: Մենք ասացինք, որ սա կարմիր գիծ է, դուք չանցնենք, բայց իրենք անցան այդ կարմիր գիծը: Դրա համար մենք այս անգամ ավելիին էինք պատրաստ և անհամբեր սպասում էինք իրենց: Մի քանի պատգամավորներ ասել էին՝ գնանք, տեսնեք, որ ծնողն է մեր դեմը կանգնում: Մենք ոչ մեկի դեմ չենք կանգնում: Մենք ամբողջ հայ ժողովրդին ասում ենք՝ եկեք, սա համայն հայությանն է, սա սրբավայր է, բոլորը պարտավոր են գալ, խոնարհվել: Մենք միայն ասում ենք, որ Հայաստանում գտնվողն թուրքերը չգան, մտնեն «Եռաբլուր»:

Շատերը ուզում են ծնողներին իրար դեմ հանելով ասել՝  մեր տղաներն էլ են այստեղ: Եկեք ձեր տղաների մոտ, ոչ մեկը ձեզ չի արգելում, բայց չենք ուզում շոուի համար գան: Մեր տղաներին սպանել է այսօրվա իշխանությունը, իրենք գալիս են ի՞նչ անեն, ուրախանա՞ն: Մենք նոր փոսեր ենք տեսնում օրական: Այսինքն իրենք գալիս են այդ փոստերը տեսնեն, դրա համար ուրախանա՞ն։

Մենք բազմիցս ասել ենք, որ մեր տղաներին սպանել է Նիկոլն իր այսօրվա ոհմակով և չենք ուզենա, որ իրենք գան այստեղ, այցելեն մեր տղաներին, որովհետև դա իրենց համար հաճույք է ոչ թե հարգանքի տուրք մատուցել»,-ասաց նա:

Արա Ռոստոմյանը հիշեցրեց, որ երեկ Բուդապեշտում ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի կողմից սպանված` Հայաստանի զինված ուժերի սպա  Գուրգեն Մարգարյանի տարեդարձն էր։

«Երեկոյան բարձրացել ենք շիրիմն, խոսք ասել, նաև այսօրվա իշխանություններին ենք հիշեցրեցլ  այդ ոճրագործության մասին, սեպտեմբերի 13-14-ին տեղի ունեցած հարձակման ժամանակ էլ եղել են հայ զինծառայողների մասնատված դիեր։ Այս ամենից ելնելով՝ կոչ արեցինք՝ քանի նման ոճրագործություններ կան,  խաղաղության դարաշրջանից խոսելը դեռ շուտ է։

Մենք բոլորս էլ կողմ ենք, որ խաղաղություն լինի, բայց խաղաղությունը չպետք է լինի միակողմանի: Խաղաղությունը պետք է լինի արժանապատիվ, բայց այս պայմաններում, ինչպես տեսնում ենք, որ  այսօրվա իշխանությունները արժանապատիվ խաղաղության չեն գնում: Վերջերս նաև ՄԱԿ-ի ամբիոնից Նիկոլը հայտարարեց, որ 29 800 քառակուսի կմ-ի համար են  պայքարում, այն էլ չի իմանում ինչ քարտեզովմ քարտեզ են խնդրում Ալիևից: Այս պայմաններում խաղաղություն չէր կարող լինել»,- ասաց զոհված զինծառայող Հակոբ Ռոստոմյանի հայրը՝ Արա Ռոստոմյանը: